Submitted by H.Aslanyan on
Սյունիք

Փաշինյանը համաձայնել է զիջել Սյունիքը Միացյալ Նահանգներին. «Periodista Digita»

Փաշինյանը համաձայնել է զիջել Սյունիքը Միացյալ Նահանգներին, պնդում է «Periodista Digita» (Իսպանիա) թերթը։

▪️Թերթը մեջբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև գաղտնի հուշագիրը, որը տարածված է հայկական սփյուռքում։ Այն նախատեսում է ստեղծել 42 կիլոմետր երկարությամբ «Թրամփի կամուրջ» անունը ստացած տրանսպորտային միջանցք, որը կանցնի Սյունիքով և կկապի Ադրբեջանը Նախիջևանին։ Սա Ադրբեջանի հիմնական պահանջներից էր 2020 թվականի պատերազմից հետո։

▪️Տրանսպորտային միջանցքի կառավարումը կտրվի ամերիկյան մասնավոր ընկերության։ Երևանը կստանա երթուղուց օգտվելու եկամտի միայն 30%-ը։ Հրատարակության համաձայն՝ հուշագիրն արդեն հաստատվել է 3 երկրներում։ 

«Հատկանշական է, որ հուշագիրը նախատեսում է ԱՄՆ զգալի ուժերի տեղակայում ՀՀ տարածքում։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ դրանք կլինեն ոչ թե կանոնավոր ամերիկյան զինված ուժեր, այլ մասնավոր ռազմական ընկերություն՝ մոտավորապես 1000 մարտիկ։ Նրանք լիազորված կլինեն ուժ կիրառել»։

▪️Սրանից կտուժի նաև Հայաստանի վաղեմի գործընկեր Ֆրանսիան։ «Երկիրը գործնականում կօկուպացվի ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից, ուստի այն չի կարող դառնալ ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ Ֆրանսիայի գործընկեր։ Փաստորեն, ԱՄՆ–ն ստեղծում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ, որում Հայաստանը զրկվում է իր ձայնն ունենալու իրավունքից, իսկ Ֆրանսիան՝ տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու հնարավորությունից։

▪️Փաստորեն, Հայաստանը ստիպված է հրաժարվել իր ինքնիշխան տարածքի զգալի մասից և համաձայնվել Ադրբեջանի և Թուրքիայի համար լայնածավալ նախագծի իրականացմանը՝ առանց որևէ փոխհատուցման», - նշում է հրատարակությունը։

▪️Բացի այդ, սա կնշանակի, որ Իրանի և այս իսլամական հանրապետության գլխավոր թշնամու՝ Միացյալ Նահանգների միջև այլևս հեռավորություն չի լինի։ Սա սպառնում է տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրել, նշում է Periodista Digita-ն։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հարված
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
Իսրայել
Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին
Իրան
Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են
Ալիև
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
Գեղարդ
Ադրբեջանական շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»
Տաթևիկ
Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը
Տաթևիկ
Չկա «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգ. կիրառենք ճիշտ տերմինաբանություն, այլ ոչ թե ադրբեջանականը. Հայրապետյան
Զատուլին
Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական. Զատուլին
Նիկոլ
Եթե հրավեր լինի, ես 2029-ին գնալու եմ Բաքու. Նիկոլ Փաշինյան
Հավերժի
4 տարի՝ առանց Հրաչի. այսօր անմահ հերոս Հրաչ Փիլիպոսյանի hիշատակի օրն է
Անտեր
Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայերը մեզ հետ. Ալիև
Տիգրան
Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, սրանք էլ ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում․ պատգամավոր
ԱԳ
ՀՀ-ն կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը. ԱԳ փոխնախարար
Աթս
Իրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում, իսկ գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-ն
Մագատէ
Իրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում, իսկ գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-ն
Ալիև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ»
Ֆիդան
Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի հետ, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ․ Թուրքիայի ԱԳ նախարար
Իրան
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին համաձայնագիր են ստորագրել. այն բաղկացած է 14 կետից
Իրան
Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոնը կարող է թուլացնել Հայաստանի էներգետիկ համակարգը և դառնալ սպառնալիք Իրանի համար
Բահչելի
Զանգեզուրի միջանցքն իրականում Թուրանի միջանցքն է. Բահչելի
Քերոբյան
Պետք է պատրաստվենք վատագույնի… մեզ, իրոք, պատերազմ է սպասվում. Ավետիք Քերոբյան
Հուշարձան
Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը
Ջի
«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնության են եկել ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումները և ուժեղացնել Ռուսաստանի տնտեսության վրա ճնշումը
Սուրենյանց
Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ
Թրամփ
Թրամփը Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնի Կոնգրեսին
Իրան
Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձակումները, կհետևի կոշտ պատասխան. Իրան
Իսրայել
Իսրայելը հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին
Գնացք
2026-ի հունվարից մինչև մայիս Ադրբեջանը ՀՀ է արտահանել 11.2 միլիոն դոլարի ապրանք
Պապ
Ալիևը Հռոմի պապին հրավիրել է Ադրբեջան
Լևոն
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան