Submitted by H.Aslanyan on
Արմեն Այվազյան

Փաշինյանը, կատարելով իր օտար տերերի թելադրանքը, ճգնում է հայ միտքն ու մտածողությունը ողողել թուրքական ու ադրբեջանական կեղծ տեսություններով

Փաշինյանը, կատարելով իր օտար տերերի թելադրանքը, ճգնում է հայ քաղաքական, պատմական և իրավական միտքն ու մտածողությունը ողողել թուրքական ու ադրբեջանական կեղծ տեսություններով ու ստապատիր մեկնաբանություններով։ Հերթը հասել է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելուն, այն է՝ ցեղասպանության ժխտման ամենատարածված ձևին։ Եղե՞լ է, թե՞ չի եղել։ Իսկ գուցե այն ինչ եղել է, ցեղասպանություն չէր, այլ քաղաքացիական պատերա՞զմ կամ սովորական տեղահանո՞ւմ։ Իսկ որքա՞ն թուրք են կոտորել հայերը։ Իսկ ո՞վ էր մեղավոր կատարվածի համար՝ հայե՞րը, թե՞ թուրքերն կամ գուցե քրդե՞րը։ Իսկ մի՞թե բոլորը չէին հավասարապես մեղավոր։ Դե, այդ դեպքում եկեք բոլորով միմյանցից ներողություն խնդրենք ու մոռանանք «մեր ընդհանուր պատմության այդ կնճռոտ էջը»։ Սա է թուրքական ժխտողականության մեթոդաբանական ուղեցույցը, որը սկսել է կիրառել ոչ այլ ոք, քան ՀՀ վարչապետի աթոռին ոչ բարով բազմած անձը։

Բայց այս ամենն ունի նախապատմություն, որի ամենաբուռն փուլը 2008-2009 թվականներն էին՝ տխրահռչակ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության և ՀՀ-Թուրքիա կապիտուլյացիոն արձանագրությունների շրջանը։ Հենց այդ ժամանակ հայ չինովնիկությունը վերջնականապես «փչացվեց» ու դավաճանեց ազգային սրբություններին։ Այդ տարիներին շատ եմ նախազգուշացրել տարվող կապիտուլյացիոն քաղաքականության պատճառով մեր գլխին գալիք ծանր հետևանքների մասին, բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, քննադատական վերլուծություններ հրապարակել, բողոքի մարդաշատ մի քանի միջոցառում կազմակերպել: Այսօր կհիշեցնեմ միայն մեկ կարևոր դրվագ՝ 2009 թ. իմ ղեկավարած «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի ներկայացրած հայցը, որը միտված էր կասեցնելու Հայաստանում Հայոց ցեղասպանության սկիզբ առնող ժխտման դրսևորումները։

Բանն այն է, որ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը 2008-ին Երևանում հրատարակել էր «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերտառությամբ գիրքը, որում Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող մի հրապարակում կար։ «Արարատ» կենտրոնի հայցի առարկան Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումները «Կովկասի ինստիտուտին» հերքել պարտավորեցնելն էր, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելը և նշված հրապարակումներով պատճառված վնասի հատուցումը: Ընդարձակ հայցադիմումում, մասնավորապես, նշել էինք.

«Խնդրո առարկա հոդվածի տպագրումով, Հայոց ցեղասպանությունն ուղղակիորեն հերքելով և չակերտների մեջ առնելով` Կովկասի ինստիտուտը ոտնահարել և անտեսել է այս իրավական պահանջները: Հետևաբար՝ միջնորդավորված կերպով նպաստել է Թուրքիայի հակահայկական ռազմավարության իրականացմանը: Ըստ այդմ, ցեղասպանության երևույթը կանխարգելելու և դատապարտելու նպատակով պետք է բացառել Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով հերքելը, այդ թվում՝ այն չակերտների մեջ առնելը»:

Հայցի հիմնական նպատակներից էր իրավական նախադեպի ստեղծումը, այդ թվում՝ ապագայում Հայաստանում ժխտողական գրականություն տպագրելու և տարածելու արգելումը, բնականաբար, նաև հրապարակային ելույթները։

Հայցը մերժվեց բոլոր երեք ատյաններում, այսինքն՝ շուրջ մեկ տասնյակ դատավորներ՝ սկսած առաջին ատյանի դատավոր Կարինե Պետրոսյանից, համարեցին, որ Հայաստանում Ցեղասպանությունը ժխտող գրականություն տպագրելը և տարածելը որևէ խնդիր չի ստեղծում ընդդեմ ՀՀ օրենքների։ Այսինքն, ստեղծվեց իրավական նախադեպ, որից հետո ՀՀ-ում որևէ մեկը կարող էր հանգիստ տպագրել ժխտողական գրականություն։ Որևէ մեկը կարող էր Հայոց ցեղասպանությունը չակերտների մեջ վերցնել և այդպես հրապարակել։ Միանգամայն պարզ էր, որ սա քաղաքական վճիռ էր, որը իջնում էր անձամբ Սերժ Սարգսյանից։ Հայցը վարույթ ընդունելուց հետո դատական գործն անմիջապես կարճելը իրավական նոնսենս էր, որով «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին զրկեցին իր, ինչպես նաև հանրային շահերը դատարանում պաշտպանելու իրավունքից։

Ժամանակին այդ հայցի մասին շատ հրապարակումներ եղան։ Երջանկահիշատակ բարերար ու հանրային գործիչ Լևոն Հայրապետյանը, ուշացումով իմանալով այդ գործի մասին, հայերեն ու ռուսերեն մի ընդարձակ հոդված տպագրեց «Հայաստանի Զրուցակից» թերթում («Ապագա բանտարկյալը. երբ հայն է ժխտում ցեղասպանությունը», «Будущий заключенный!!! Когда Геноцид отрицает армянин», 16.10.2009)։

Սակայն ոչ մի քաղաքական կուսակցություն, գիտակրթական կամ հասարակական կազմակերպություն իր աջակցությունը չհայտնեց այդ գործին, որը շահելու դեպքում այսօր Նիկոլը գուցեև չհամարձակվեր Հայաստանում բացահայտորեն թուրքական քարոզչություն վարել...

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար
Զելենսկի
ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
Սթիվ
Կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ. Ուիթքոֆ
Ֆինլանդիա
Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը
Ոսկի
Ադրբեջանցիները Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել են առաջին հորատապայթեցման աշխատանքները
Նորատ
Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
Կիմ
Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է «Կան Գոն» էսկադրային ականակրի հանձնման արարողությանը
Շուշի
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Նիկոլ
Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով  
նկար
Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը
Համակարգ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև C-400 համակարգերի հարցում առաջընթաց է գրանցվել
Էդուարդ
Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի դեմքը՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով վիլայեթացման ու ադրբեջանացման
Վանդալ
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
Զորք
Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել
Տաթևիկ
Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
ԿՑ
Իսրայելը չի զսպի իրեն Իրանի կողմից հարձակման դեպքում. Կաց
Գերի
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ
Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է․ իրավապաշտպան
կոլաժ
Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել
Հոդված
Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը
ԱԹՍ
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիի նավթավերամշակման գործարանին
«Թրամփի հետ համաձայն ենք գրեթե ամեն հարցի շուրջ, բայց կան նաև տարաձայնություններ: Դրանցից մեկը F-35 կործանիչների մատակարարումն է Թուրքիային»,- Newsmax-ին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։    Իրանին վերաբերող հայտարարությունում Նեթանյահուն նշել է, որ Թեհրանը միանշանակ քիմիական զենք ունի, և դա լուրջ սպառնալիք է: Սակայն մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը, ըստ Իսրայելի վարչապետի, արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է:     «Երբ Իրանն ունի երկուսն էլ, դուք գտնվում եք ծանր, ես կասեի՝
Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ». Նեթանյահու
ԱԽ
ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհուրդ
Սուրեն
«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել
Տիգրան
Իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո
Օման
Օմանը մերժել է Իրանի հետ գործարքը Հորմուզով անցման վճարների վերաբերյալ
Վենս
Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին․ Վենս
Վենս
ԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. Վենս