Submitted by H.Aslanyan on
Փաստ

Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս իր հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները հեռանան Ղարաբաղից: «Ղարաբաղի կորուստն ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության, ո՞ւր է Մակրոնը, ո՞ւր է Շառլ Միշելը, ո՞վ է դրանց տեղը հիմա հիշում»,- նշել էր նա։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է. «Փաշինյանն ու ՔՊ-ն 2018 թվականին իշխանության են բերվել օտար ուժերի կողմից մի քանի նպատակով։ Առաջինը՝ Արցախն ամեն գնով հանձնել Ադրբեջանին: Երբ Մոսկվան 44-օրյա պատերազմի օրերին մի քանի անգամ, երբ դեռ Արցախը հայկական էր, Շուշին հայկական էր, փորձում էր կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը մերժել է Մոսկվայի առաջարկությունը։ Ռուս խաղաղապահներն Արցախում կարողացել են կայունացնել իրավիճակը, սակայն ՓաշինյանԱլիև կուլիսային պայմանավորվածության արդյունքում, Արևմուտքի հրահանգով Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ինչի արդյունքում Բաքուն ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, իսկ ռուս խաղաղապահները ստիպված եղան հեռանալ Արցախից»։

Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ արել են, որ Արցախը հայաթափվի, իսկ Արցախից, ապագայում նաև ՀՀ-ից հեռանան ռուսական զորքերը, ՀՀ-ում զրոյանա ռուսական ռազմա-քաղաքական ազդեցությունը, կարծում են հեղինակները։ Երկրորդ նպատակը, ըստ նրանց, ինչի համար Փաշինյանն ու քպական կլանը բերվել են իշխանության, ՀՀ-ՌԴ դաշինքի խզումն է և ՀՀ-ի տեղափոխումը Արևմուտքի, իսկ դե-ֆակտո՝ թուրքական ազդեցության գոտի։ «Փաշինյանն ու թիմը ՀՀ-ից կերտում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ ՀՀ քաղաքացիներին դա ներկայացնում են որպես «Իրական Հայաստան»։ Քպականները ցանկանում են ամեն գնով վերարտադրվել 2026 թվականին, որպեսզի շարունակեն ՀՀ-ից կերտել թուրքական վիլայեթ:

Հիմա «Զանգեզուրի միջանցքը» դեռ չի բացվել, ինչպես նաև ՀՀ-ից դուրս չեն բերվել ռուսական զորքերը։ Իսկ դա նշանակում է, որ Արևմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության: Ալիևն ու Էրդողանն էլ իրենց հերթին ամեն ինչ կանեն Փաշինյանի զրոյական վարկանիշը բարձրացնելու համար, օրինակ՝ կբացեն հայ-թուրքական սահմանն ու ընտրությունների նախաշեմին կվերադարձնեն Բաքվում պահվող հայ ռազմագերիներին»,գրում է ալիքն ու հավելում, թե պատահական չէ, որ Արևմուտքը լռում է, երբ Փաշինյանը ոստիկանության միջոցով ցրում է ընդդիմության ցույցերը, հալածում է Հայ Առաքելական եկեղեցուն, բանտերն է նետում ընդդիմադիրներին։

Վերջում հեղինակներն ամփոփում են, որ ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն՝ ցանկանո՞ւմ են նրանք ունենալ հայրենիք, թե՞ պատրաստ են ապրել «Արևմտյան Ադրբեջանում»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար
Զելենսկի
ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
Սթիվ
Կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ. Ուիթքոֆ
Ֆինլանդիա
Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը
Ոսկի
Ադրբեջանցիները Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել են առաջին հորատապայթեցման աշխատանքները
Նորատ
Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
Կիմ
Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է «Կան Գոն» էսկադրային ականակրի հանձնման արարողությանը
Շուշի
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Նիկոլ
Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով  
նկար
Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը
Համակարգ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև C-400 համակարգերի հարցում առաջընթաց է գրանցվել
Էդուարդ
Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի դեմքը՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով վիլայեթացման ու ադրբեջանացման
Վանդալ
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
Զորք
Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել
Տաթևիկ
Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
ԿՑ
Իսրայելը չի զսպի իրեն Իրանի կողմից հարձակման դեպքում. Կաց