Submitted by H.Aslanyan on
Արա Այվազյան

«Պատմական» թե «իրական» Հայաստանի հակադրման փոխարեն հանրությանը պետք է ներկայացնել «իրական Ադրբեջանը»

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է․ «Էսկալացիոն ճանապարhով չգնալու հիմնավորումով` Հայաստանի իշխանությունները խուսափեցին արձագանքել Ալիևի` վերջերս արած հայտարարություններին, որոնցում նա մեր երկիրը որակեց «ֆաշիստական պետություն» և «սպառնալիք տարածաշրջանի համար», հերթական վերջնագիր ներկայացնելով, որ «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի. այն կկործանի կա´մ Հայաստանի ղեկավարությունը, կամ`մենք, այլ ելք չկա»: Փոխարենը նշվեց, թե պետք է հասկանալ` ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում իրար հանդեպ նման կարծիք ձևավորվել: Պաշտոնական Երևանն անդրդվելիորեն հավատում է հարևան երկրի հետ խաղաղության հասնելու հնարավորությանը, մի կողմ դնելով, թե ի´նչ տեսակի պետության հետ գործ ունենք և, ըստ այդմ, ի՞նչ խաղաղություն է ցանկանում Բաքուն և ի՞նչ գին պետք է վճարեն Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Որպես հիշեցում. Ադրբեջանի ղեկավարն ինքն է խոստովանել, որ իր կյանքի առաքելությունն է եղել պատերազմում հաղթելը, ոչ թե՝ քաղաքական կարգավորումը: Սանձազերծելով պատերազմ և հաղթելով ռազմադաշտում՝ նա խուսափեց քաղաքական գին վճարելուց, քանի որ հասկացել էր, որ ուժի գործոնը կրկին որոշիչ է դառնում միջազգային հարաբերություններում, հետևաբար՝ պատերազմն առաջվա պես չի որակվելու անբարոյական և չի դիտվելու որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: 2020 թվականից ի վեր «Երկաթյա բռունցքը» վերածվել է ադրբեջանցիների ազգային հպարտության աղբյուր և խորհրդանիշ, ինչն աներկբայորեն ի ցույց է դնում, որ ուժն է մնում հարևան երկրի ռազմավարական նպատակներին հասնելու ամենանախընտրելի միջոցը: Ալիևի հետևողական հայտարարություններ-պահանջագրերը կասկածի քիչ տեղ են թողնում, որ արդեն իսկ ձեռք բերածը նրան ոգևորում է՝ բարձրացնել ռազմական և պատերազմական խաղադրույքները:

Պատերազմի նման ֆետիշացումը մեզ հիշեցնում է Չարլզ Դարվինի 1859 թ. էվոլյուցիայի տեսությունը, որով նա ներդրեց «ուժեղագույնների գոյատևման» հայեցակարգը: Էվոլյուցիայի հիմնական գաղափարից առաջացած ահռելի ոգևորության մեջ անխուսափելի էր, որ «ուժեղագույնների գոյատևման» հասկացությունը տարածվեր այլ ոլորտներում: Այսպես զարգացավ «սոցիալ-դարվինիզմը», որը ենթադրում էր, որ վերապրում են ա´յն հասարակությունները կամ ազգերը, որոնք առավել պիտանի են գոյատևելու համար: Իսկ պիտանիության ավելի ակնհայտ ի՞նչ չափանիշ կարող է լինել, քան՝ պատերազմներ վարելու և հաղթելու՝ ցուցադրված կարողությունը: Սոցիալ-դարվինիզմը հանգեցրեց նոր, տարբերվող և վտանգավոր գաղափարի առաջացմանը, որ ազգային հասարակությունները պատերազմում ունեն իրենց իսկական արժեքը ցուցադրելու բացառիկ հնարավորություն: Գերմանական միլիտարիզմի և ապա ֆաշիզմի ակունքները գալիս են հենց այստեղից: Օրինակի համար, դիտարկենք հետևյալ հաստատումները.

«Հավերժական խաղաղությունը երազանք է, ընդ որում՝ ոչ գեղեցիկ: Պատերազմում բացահայտվում են մարդու ամենավեհ առաքինությունները» (Ականավոր զորավար, պրուսական բանակի Գլխավոր շտաբի պետ ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկե),

«Պատերազմն առաջնային կարևորության կենսաբանական անհրաժեշտություն է» (պրուսացի գեներալ և մինչև Առաջին աշխարհամարտն ամենաընթերցված ռազմական պատմաբան Ֆրիդրիխ ֆոն Բերնհարդի),

«Մարդկությունն ուժեղացել է հավերժական պայքարներում, և նա կկործանվի միայն հավերժական խաղաղությամբ» (Ադոլֆ Հիտլեր):

Վերադառնանք մեր օրեր: Մինչև ատամները զինված Ադրբեջանը, որն օր ու գիշեր թխկթխկացնում է զենքը, պահանջում է Հայաստանի ամբողջական ապառազմականացում, զրկելով նրան պաշտպանողականության և դիմադրողականության որևէ իմունիտետից՝ իր գիշատիչ նպատակների կենսագործման համար: Տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն քարոզող, պատերազմներ և ռազմական հանցագործություններ իրականացրած, նացիստական Ռեյխի ազգային խտրականության «լավագույն փորձը» յուրացրած ու էթնիկ զտումներ և ցեղասպանական ոճրագործություններ իրականացրած Ադրբեջանը պահանջում է Հայաստանի դենացիֆիկացիա, հակառակ պարագայում, եթե չասենք՝ ցանկացած պարագայում, սպառնում և պատրաստվում է նոր պատերազմի: Նման երկիրը, որի բերանն է ընկել հայերի նկատմամբ ռազմական հաղթանակի խենթացնող համը, ամենամեծ վտանգն է տարածաշրջանի կայունության համար:

Ուստի, «պատմական» թե «իրական» Հայաստանի հակադրման փոխարեն հանրությանը պետք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղվել: Մինչդեռ գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ հետզհետէ հանգեցնելով մեր ժողովրդի բարոյական-գաղափարական զինաթափմանը: Վերջին դրվագն էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ «դատողությունների» շրջանառումը, որը ոչ այլ ինչ է, քան՝ ժխտողականության քաղաքականության որդեգրումն ու մեր ազգային ողբերգության ուրացման մեկնարկը:Մեր հավաքական ինքնագիտակցությունն ու մտածելակերպն արհեստականորեն փոխակերպելու փոխարեն պետք է առերեսվել դառը ճշմարտությանը. այս տեսակ հակառակորդի հետ ոչ մի փաստաթուղթ կամ պայմանավորվածություն չեն բերելու խաղաղություն: Ամեն գնով հնարավոր չի չեղարկել պատերազմը, քանի որ պատերազմից խուսափելը շատ անգամ բերում է միայն հետաձգված պատերազմի: Այլընտրանքը չի նշանակում հռետորաբանության արմատական կոշտացում, ոչ էլ՝իրավիճակն անկառավարելի հուն տեղափոխելը: Մեր նպատակը պետք է լինի իրատեսական՝ զսպման արդյունավետ մեխանիզմների ձևավորման միջոցով ապահովել տանելի կայունություն, որը հիմնված կլինի ռազմավարական նոր հավասարակշռության վրա:

Հաջորդը. անպատժելիության հետևանքներն անդրադառնում են նաև այն դերակատարների վրա, որոնք իրենց նպատակների հետապնդման արդյունքում աչք են փակել Բաքվի հանցավոր ինքնահաստատման վրա և այսօր ստանում են իրենց վարած քաղաքականության առաջին պտուղները: «Ուժեղագույնների գոյատևման» հասկացության, ինչպես նաև միլիտարիզմի, նացիզմի և ֆաշիզմի թույնը միշտ կգտնի պարարտ հող և ժամանակի ընթացքում կդառնա անվերահսկելի՝ հակազդեցության բացակայության պայմաններում:

Մի քանի ամսից լրանալու է Մեծ Հաղթանակի 80-ամյակը: Որևէ մեկը չի կարող ուրանալ այն փաստը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծ և անհերքելի ներդրում են ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում: Որևէ մեկը չի կարող անտեսել, որ այսօր առերեսվում ենք ֆաշիզմի նորանոր դրսևորումների: Կարող է թվալ, որ ինչպես անցած դարում Սուդետը և ապա Չեխոսլովակիան, այնպես էլ Արցախն ու Հայաստանն այսօր կարող են զոհաբերվել հանուն ինչ-ինչ նպատակների:

Այդուհանդերձ, 1938 թ. Մյունխենի այսպես կոչված «հանդարտեցման» ողբերգական դասերը հենց մեր ժամանակների համար լավագույն հիշեցումն ու նախազգուշացումն են»:


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրան
Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը
Հունաստան
Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը, իսկ Թուրքիան միայն արձագանքում է. Հունաստանի վարչապետ
Իրան
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Թրիփփ
TRIPP-ը չպետք է լինի միջանցք, որն օգուտ կբերի մի կողմին՝ մյուսի հաշվին․ Carnegie
Վենս
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Բաղայի
Խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է․ Իրանի ԱԳՆ
Զինվորական
Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում
Սահման
Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացումը առևտուրը կհասցնի 1 մլրդ դոլարի. ԶԼՄ
ՀԱՊԿ
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն․ Փաշինյան
Գուտերեշ
Մերձավոր Արևելքն ավելի խորն է ներքաշվում ճգնաժամի մեջ, և հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից. Գուտերեշ
Մարգարա
Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան
Կոնգրես
ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Հորմուզ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար
Հարված
ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները
Հարված
ԱՄՆ-ն լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին
Միջուկային
ԱՄՆ-ն և Իրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը. NYT
Հարված
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
Զախարովա
Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով․ Զախարովա
Ագն
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականներին կոչ է արել լքել Մերձավոր Արևելքի երկրները
Սահման
Ըստ թուրքական պարբերականի՝ սահմանների բացմամբ Թուրքիայի ու ՀՀ-ի առևտրաշրջանառությունը կհասնի 1 մլրդի
Բազա
Իրանը հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին
Տիգրան
Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան Աբրահամյան
Սպուտնիկ
ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik
Նավ
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Ազով
Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից զոհված ևս 2 ադրբեջանցիների մարմինները հայտնաբերվել են
Լիբանան
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Զելենսկի
Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Մոլդովայում նվազում է․ Զելենսկի
Ադրբեջան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Պոլսո
Պոլսո Հայոց պատրիարքը և Էրդողանը քննարկել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր
Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի։ Խաղաղության շուրջ վերջնական բանակցություններն առաջ են ընթանում, եթե միայն տգիտությունն ու հիմարությունը չխոչընդոտեն դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ՝ իր ողջ ծավալով և ազդեցությամբ, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Գործընթացները պետք է արագ զարգանան»,- գրել է Թրամփը։
Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է առաջիկա 2-3 օրվա ընթացքում. Թրամփ