Submitted by H.Aslanyan on
Սրբազան

Պայքարը շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնի. ԳՇ պետին հրավիրում եմ հանդիպման՝ փոխանցելու տեղեկություններ սահմանի վերաբերյալ. Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես է եկել կոչով:

Նա նշեց, որ այս ձևաչափով անընդհատ խոսելու է ժողովրդի հետ: «Այսօր ցանկացա ներքին հոգևոր կյանքի փոթորկումի և միևնույն ժամանակ նրանից լուծումներ գտնելու և այդ  լուծումներին ի վերջո մարմին տալու, իրականացնելու այդ ձգտումը, ցանկությունը որը կապված է մեր կայքի պետության, հայրենիքի հետ, մասին խոսել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին:

«Մենք գտնվում ենք այդ փուլի մեջ ու, այո՛, ուզում եմ ասել` այն անպարտելիության միֆը, որ ստեղծել են այս իշխանությունները, պատրանք է: Ժողովո՛ւրդ, սրանք բացարձակ անպարտելի չեն, իրենք գտնվում են երկու երևույթի պաշտամունքի մեջ` փողի ու իշխանության»,- հայտարարեց Սրբազանը:

Նա ասաց, թե միասնական ջանքերով պետք է պատվով առաջ գնալ:

«Մեզնից ակնկալում են, թե, ի վերջո, երբ է փողոցն ակտիվ գործողությունների մեջ մտնելու: Կմտնի, շատ շուտով, մենք ամբողջության մեջ բոլոր շերտերով մանրակրկիտ գործում ու աշխատում ենք դրա համար»,

Բագրատ Սրբազանը նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվադր Ասրյանին հանդիպման  հրավիրեց, որ վերջինս տեղեկություններ փոխանցի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմանին:

«Տեղեկություններ փոխանցի կա՛մ ինձ, կա՛մ, եթե կամքը ներում է, հրապարակային իմաստով տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմանին, սա իր պարտականությունն է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Եթե դու որևէ կերպ չարձագանքես հրավերին` նշանակում է, որ ԶՈՒ գլխավոր հրամանատարն ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու ու իշխանություն ունենալու տիրույթում:

Բայց մենք վերջին հույսով հավատում ենք, որ հայրենիքի զգացումը, սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի ոչնչացվել ու չի մեռել։ Սպասում ենք արձագանքի, սա ընդունեք որպես բաց հրավեր»,- դիմելով ԳՇ պետին` ասաց Սրբազանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ՌԴ
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավերին, նավահանգիստներին և լոգիստիկ կենտրոններին. ՌԴ ՊՆ
ԱԳ
Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարին
Մասուդ
Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները
Գզոյան
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարներին նվիրված հիմնարար աշխատություն
Նախագիծ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին
Կործանիչ
Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել
Գալուզին
ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել. Գալուզին
Փյունիկ
Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը
Ֆինլանդիա
Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը
Թուրքիա
Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում
Գրոնո
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Հաքան
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան. օրակարգում՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերություններն են
Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությունը
Նեթանյահու
Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում. Նեթանյահու
Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը