
Պետական այրերը տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած գործիչների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է: Այդ օրը զինված հանցագործների մի խումբ ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների:
Ավելացնել նոր մեկնաբանություն