
Ռազմական ոստիկանությունը Սյունիքի մարզում գնդացիրներ և զինամթերք է առգրավել
Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության Սյունիքի մարզի Կապանի բաժին է հանձնվել զենք-զինամթերքի խմբաքանակ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ինքնակամորեն հանձնել են ապօրինի պահվող «ДШК-ДШК М» տեսակի գնդացիրներ, 20 նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ:
Ավելացնել նոր մեկնաբանություն