ՌԴ ԶՈւ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինային․ զոհվել է 13 մարդ
Երեկ երեկոյան Ուկրաինայի տարածքում ռուսական լայնածավալ ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, ևս 100-ը վիրավորվել են։
Ըստ APA-ի՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Նրա խոսքով՝ Դնեպրում զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Հետագա հարվածի ժամանակ, ըստ տեղեկությունների, զոհվել է նաև մեկ փրկարար։ Բացի այդ, վիրավորվել է Դնեպրի ևս 35 բնակիչ։
Կլիմենկոն նշել է, որ առնվազն վեց մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Կիևում զոհերի թիվը գերազանցել է 60-ը։
Ավելացնել նոր մեկնաբանություն