Submitted by H.Aslanyan on
Թուրք

Ռուս-ամերիկյան «մեղրամսի» պարագայում Անկարան կկորցնի իր «անփոխարինելի ռազմավարական գործընկերոջ» դերը

Թվում է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումն այն է, ինչին ձգտում է Թրամփը, սակայն սա չափազանց բարդ գործընթաց է, հաշվի առնելով Իսրայելի և Թուրքիայի գործոնները։ Հասկանալի է, որ Իրանի հզորացումը չի բխում ոչ Իսրայելի, ոչ էլ Թուրքիայի շահերից։ Եթե Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա Թուրքիայի պարագայում սա մի քանի բաղադրիչներ ունի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Բավական է տեսնել, թե ինչ նյարդային են Անկարայից հետևում ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Դա նշանավորվում է Զելենսկուն Անկարա հրավիրելով և նրա գլխին հովանոց պահելով, ինչպես նաև տարբեր հայտարարություններով՝ Ուկրաինայում զորք տեղակայելու վերաբերյալ: Բոլորի համար ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան «մեղրամսի» պարագայում Անկարան կկորցնի իր «անփոխարինելի ռազմավարական գործընկերոջ» դերն ու նշանակությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար։ Այսպես եղել է միշտ․ Արևմուտք-Ռուսաստան լարվածության պարագայում թուրքական գործոնը մշտապես կարևորություն է ձեռք բերել, և հակառակը։

Մյուս սցենարի պարագայում, երբ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվում են և պատժամիջոցները վերացվում են, Իրանը դառնում է տարածաշրջանային տնտեսական և քաղաքական հսկա՝ զարգացած տնտեսությամբ և ենթակառուցվածքներով։ Իրանը, որը տարածաշրջանում Թուրքիայի բնական հակակշիռն է, կդառնա զսպաշապիկ թուրք-ադրբեջանական ամենաթողության համար Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս։ Այս սցենարը նույնպես իրատեսական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Իրանը կարող է չափազանց կարևոր դեր խաղալ Վաշինգտոնի քաղաքականության մեջ՝ Չինաստանի աճող ազդեցությունը զսպելու տեսանկյունից, մասնավորապես՝ խոչընդոտելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրագործմանը։ Ընդհանրապես, Թրամփի ցանկացած հաշվարկի հիմքում Չինաստանի զսպումն է դրվում, որպես կարևոր առաջնահերթություն (Թրամփը նույնիսկ Հնդկաստանին, Իրանին և Ռուսաստանին է դիտարկում է՝ որպես պատնեշներ Չինաստանի դեմ)։

Արդյո՞ք Թուրքիան և Իսրայելը կփորձեն խանգարել իրանա-ամերիկյան հնարավոր reproachment-ին՝ օրինակ, Ադրբեջանի միջոցով տարածաշրջանը ապակայունացնելու ճանապարհով։ Սյունիքի դեմ հնարավոր գործողությունները կարող են բերել Իրանի կոշտ արձագանքին, ինչը կարող է հնարավորություն տալ Թուրքիային և Իսրայելին ներքաշվել հակամարտության մեջ։ Այս պարագայում Վաշինգտոնն ու Մոսկվան այլևս չեն կարող անմասն մնալ գործընթացին, ինչը կհանգեցնի բոլոր առկա պայմանավորվածությունների վերաձևմանը։ Եվ եթե հետևենք վերջին օրերի ամերիկյան դիվանագիտության ակտիվությանը՝ Ռուբիոյից զանգերից մինչև Հայաստանում ԱՄՆ դեսպանի Սյունիքի այց, կտեսնենք, որ հենց այս նեգատիվ սցենարն է փորձում կանխել ամերիկյան դիվանագիտությունը»,- գրել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել