Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզին. զոհվել է 8 մարդ
Մայիսի 13-ի գիշերը Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային հարձակումներ իրականացրեց Ուկրաինայի տարածքում։
Ըստ ՌԲԿ-Ուկրաինայի՝ հարվածների հետևանքով կան զոհեր, վիրավորներ, ավերածություններ և էլեկտրաէներգիայի անջատումներ։
Մասնավորապես, Խարկովում վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ և հրդեհ է բռնկվել:
Օդեսայի մարզում հարձակման են ենթարկվել արդյունաբերական ենթակառուցվածքներ:
Պոլտավայում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ավելի քան 7000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Դնեպրոպետրովսկի մարզում հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 11-ը վիրավորվել են:
Ավելացնել նոր մեկնաբանություն