Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում փոխադարձ հարգանքի է տրամադրված. Զախարովա
Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ հարաբերություններում ծագող հարցերը լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք նպատակաուղղված ենք տնտեսական, հումանիտար զարգացմանը, մենք նպատակաուղղված ենք փոխադարձ հարգանքի հիման վրա այն հարցերի լուծմանը, որոնք կապված են այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների հետ»,- լրագրողներին ասել է Զախարովան։
Ավելացնել նոր մեկնաբանություն