Submitted by H.Aslanyan on
Գեղարդ

Սահմանադրական փոփոխությունները Նախիջևանում․ ի՞նչ է «թույլատրված» Ալիևին և ինչո՞ւ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է փորձագիտական հոդված, որը նվիրված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրական փոփոխություններին։

2025 թվականի հուլիսի 8-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Ադրբեջանի սահմանադրական օրենքը։ Առերևույթ իրավական այս գործընթացը, որը հաջորդել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում (ՆԻՀ) 2022 թվականից սկիզբ առած կառուցվածքային և կադրային էական մի շարք փոփոխությունների, ուշագրավ է ոչ միայն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների, վարչական փոփոխությունների տեսանկյունից, այլև՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային։

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ. 2020 թվականին՝ Արցախի դեմ պատերազմից հետո, Իլհամ Ալիևը ոչ միայն Ադրբեջանում, այլև Նախիջևանում իրականացրել է մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես՝ 2022 թվականի նոյեմբերին ՆԻՀ-ի Պետական անվտանգության ծառայությունն ու Պետական մաքսային ծառայությունը ստացել են մասնաճյուղի կարգավիճակ և ենթարկվել են Բաքվի կենտրոնական մարմիններին։ Այդ նույն ընթացքում էլ սկսվել են Նախիջևանի ներկա և նախկին մի շարք նախարարների ու պաշտոնյաների ձերբակալությունները։

2022 թվականի դեկտեմբերին Ալիևի ակնհայտ ճնշմամբ հրաժարական է տվել ՆԻՀ Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը։ Փոխարենը՝ Ալիևի որոշմամբ ստեղծվել է Նախիջանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի հաստիք, որին տրված են եղել Ինքնավար Հանրապետության պետական մարմինների նկատմամբ վերահսկողության լայն լիազորություններ։ Ադրբեջանի նախագահը դրանով, փաստացի, ինքնավարության ողջ իշխանությունը փոխանցել է իր «լիազոր ներկայացուցչին», որով էլ ՆԻՀ-ի պետական մարմիններն ուղղակիորեն ենթարկել է Բաքվին։

Կադրային և կառուցվածքային բարեփոխումների մասին Իլհամ Ալիևը նախանշել էր դեռևս 2019 թվականին: Դրան հաջորդել էր Թալիբովի կտրուկ արձագանքը՝ կապված Նախիջևանում նոր նշանակումների հետ։

Վիճելի թեմաները քննարկելու համար Ալիևը Թալիբովին երկու անգամ հրավիրել էր Բաքու, սակայն վերջինս մերժել էր հրավերները, ինչն էլ ավելի էր մեծացրել եղած լարվածությունը։ Թալիբովի դիմադրությունը կոտրելու նպատակով Բաքուն «գործի էր դրել» պետական լրատվամիջոցները։ Պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, ովքեր իրենց «դժգոհությունն» էին հայտնել Նախիջևանի ղեկավարության առնչությամբ, Բաքվին կոչ էին արել Նախիջևանում ստեղծել ավելի կենտրոնացված համակարգ։ Թալիբովի հարազատների ձերբակալությունների և Նախիջևանին տրամադրվող սուբսիդիաների (ՆԻՀ բյուջեի մեծ մասը) կրճատման արդյունքում 2022 թվականի դեկտեմբերին Թալիբովը մեկնել էր Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման։ Վերջինս, սակայն, հրաժարվել էր ընդունել նրան, որից հետո միայն 1995 թվականից Նախիջևանը ղեկավարող Թալիբովը հրաժարական էր տվել:

Փաստորեն՝ Իլհամ Ալիևն ի վերջո կարողացել էր «ազատվել» Նախիջևանի Ինքնավարության կարկառուն ջատագով Հեյդար Ալիևի երբեմնի համախոհից։

ՆԻՀ-ում առանցքային դերակատարում ունեցող անձի հեռացման, դրան նախորդած և հաջորդած փոփոխությունների համատեքստում Ալիևի վարքագիծը կարելի է բնորոշել որպես Նախիջևանն ինքնավարությունից զրկելու հետևողական քաղաքականություն։ Սակայն այստեղ ուշադրության են արժանի այն հանգամանքները, թե Նախիջևանի իրավական կարգավիճակի փոփոխության շրջանակներում արտաքին խաղացողներից ովքե՞ր և ի՞նչ են «թույլատրել» Իլհամ Ալիևին։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի