Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն Ադրբեջանի կողմից չվավերացնելու դեպքում այն ուժի մեջ չի մտնելու. Ռուբինյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն Ադրբեջանի կողմից չվավերացնելու դեպքում ուժի մեջ չի մտնի։ Այս մասին Ազգային ժողովում ասել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին, թե չի բացառվում, որ Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվի կանոնակարգը վավերացնելուց։ 

«Հարցնում եք՝ բա որ Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը։ Թող չվավերացնի, ուժի մեջ չի մտնի սա։ Ի՞նչն է խնդիրը։ Եթե մենք հիմա վավերացնենք, և պարզվի, որ Ադրբեջանը չի վավերացնում, այդ համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած։ 

Հաջորդը՝ եթե դուք պնդում ենք, որ կանոնակարգը դավաճանական է, կոլաբորացիոնիստական է, վտանգավոր է, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չի վավերացնում ձեր տրամաբանության շրջանակներում։ 

Հարցնում եք՝ բա որ վերապահումներով վավերացնի Ադրբեջանը։ Վերապահումներով վավերացնում են միջազգային կոնվենցիաները․ երբ 100 երկիր ստորագրում է և վավերացնում է, ինչ-որ երկիր մի մասով վերապահում է անում և ասում, որ սա չի գործելու։ Երկկողմ համաձայնության մեջ վերապահումը ո՞րն է։ Դա տրամաբանական չէ»,- ասել է Ռուբինյանը։  

Ավելացնել նոր մեկնաբանություն