Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը, որը 2023 թ.-ի պատերազմից հետո մոտ կես տարի ապրել էր Արցախում, ապա տեղափոխվել Հայաստան, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են դատախազությունից:
Գալստյանը 2018-2023 թթ. տարբեր պաշտոններ է Արցախի Հանրապետությունում, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավար, կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Ըստ մեղադրանքի՝ նա 2020 թ.ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում և լրտեսել:
Ավելացնել նոր մեկնաբանություն