Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը երկրի հարավում հարվածներից հետո
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Իսրայելի ղեկավարությանը կոչ է արել դուրս բերել զորքերը երկրի հարավի բուֆերային գոտուց՝ իսրայելական զինված ուժերի կողմից վերջերս իրականացված ռեյդից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:
Ըստ ՄԱԿ-ի՝ խոսքը մոտավորապես 235 քառակուսի կիլոմետր տարածքից իսրայելական զորքերի դուրսբերման մասին է: Աշ-Շարաան նաև դատապարտել է իսրայելական ստորաբաժանումների վերջին գործողություններն այդ գոտում:
Հունիսի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է մի քանի զինված ահաբեկչի ոչնչացման մասին Սիրիայի հարավում գտնվող բուֆերային գոտում: Իսրայելցի զինվորականների ռեյդը դիմադրության է արժանացել տեղի բնակիչների կողմից։ Աբդին քաղաքի բնակիչներն արգելափակել են ճանապարհները, մի քանիսը քարեր են նետել իսրայելական ուժերի ուղղությամբ։ Բախման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան, սակայն բնակիչները հեռացել են և հունիսի 29-ի դրությամբ դեռ չէին վերադարձել տուն՝ վախենալով իսրայելական ուժերի նոր ներխուժումներից։
Ավելացնել նոր մեկնաբանություն