36

«Թաթոյան» հիմնադրամ. Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ներկայացվել է հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, մասնավորապես` 

–  փաստերով ներկայացվել է հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:

–  Փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների և շրջակա միջավայրի ոչնչացման վերաբերյալ:

–  Բարձրացվել են Արցախից հայերի բռնի տեղահանման փաստերը, նրանց անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:

–  Ներկայացվել է մշակութային և կրոնական ժառանգությունը մտադրված ոչնչացնելու ադրբեջանական քաղաքականությունը։

–  Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող և պատանդ պահվող մեր հայրենակիցների՝ հայրենիք վերադարձի բացարձակ անհրաժեշտությունը:

–  Հանդիպմանը կարևորվել է ադրբեջանական բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։

Լորդերի պալատում տեղի ունեցած հանդիպմանն Արման Թաթոյանը և Գառնիկ Քերքոնեանը մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հրավերով:

Այդ քննարկմանը մասնակցել են նաև Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանը, հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նույն օրը հանդիպում է եղել նաև Համայնքների պալատում, որին մասնակցել են պատգամավորները:

Ավելացնել նոր մեկնաբանություն