Ուր էլ տանեն, Վեհափառը մնալու է Վեհափառ
Կաթողիկոսին կտանեն օրինակ բանտ, Վեհարանը կլինի բանտը. Տեր Մանուկ
Եկեղեցու դեմ արշավ կարող  է սկսել կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կամ մարդ, որը լցված  է ամբողջությամբ չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունը, իր գործով դատական նիստից հետո լրագրողներին ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:  «Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին, ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները»,- նշել է նա:  « Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցու
Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կամ մարդ, որը ամբողջությամբ լցված է չարությամբ. Սարգսյան
Այսօր հոգևոր կյանքով ապրելու տեղ Հայաստանում կամ չկա կամ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք, մյուս կողմից հարցը հետևյալն է. հանրության արժեքների էպիկենտրոնը ախտոտված է, ինչպես  է հնարավոր, որ դատ տեղի ունենա: Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ հնարավոր է ապրել հոգևոր կյանքով և վերջին ամիսներին տեղի ունեցածն ինձ համար
Ես իմ հոգևոր կյանքի տեղը գտել եմ. եթե կարգալույծը կարգալույծ է արել, նշանակում է՝ տեր Արամն այդ օրն օծվել է եկեղեցու՝ ժողովրդի կողմից. ես հաղորդություն կընդունեմ նրա ձեռքից. Փաշինյան
նն
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից
նմ
Կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը
Թուրքական ընկերությունները ՀՀ-ում ներգրավված են դեռևս 2012 - 2013 թվականներից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:  «Մեկ բրենդի դեպքում շատ ուղղակի է ներկայացած, և ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Նորմալ եմ համարում, որ ՀՀ-ում խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացվելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝
Ողջունում եմ ՀՀ-ում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կանենք, երբ սահմանը բացվի. Պապոյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:  Սիմոնյանը խորհրդային և ռուսաստանյան ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ է, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։  Նա գլխավորել է Երևանի «Արարատ» ակումբը` թիմին հռչակավոր հաջողություններ բերելով ԽՍՀՄ առաջնություններում և գավաթներում։  Սիմոնյանը ներկայում զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի առաջին փոխնախագահի պաշտոնը։
ՌԴ նախագահը Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի «Աշխատանքի հերոս»-ի կոչում է շնորհել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դուշանբե, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն Տաջիկստանում՝ ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում։
Պուտինը և Ալիևը բանակցություններ կանցկացնեն Տաջիկստանում․ Պեսկով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երկրի ապագայի տեսլականին՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքն է մեր «երազանքի հայրենիքը»։   «Երկրի ապագայի մասին ես վերջին տարիներին միայն դրա մասին եմ խոսում։ Ես Հայաստանի ապագան պատկերացնում եմ միջազգային ճանաչված սահմաններով, բաց սահմաններով, խաղաղ, ժողովրդավարական և իրավական պետություն՝ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Բայց այստեղ մի հիմնարար խնդիր կա․ թվում է տարօրինակ, որ այսօր այս թեմայով ենք խոսում,
Մենք պետք է դադարեցնենք երազանքի հայրենիքի փնտրտուքը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հենց մեր երազանքի հայրենիքն է․ Փաշինյան
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:  Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային երկու զինծառայող նույն զորամասի ժամկետային զինծառայողի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։  Մասնավորապես՝ երկու զինծառայողն
Ավարտվել է զինծառայողին ինքնաuպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
այսօր
Սոթքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է
Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ։ Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք», թող ասեն, մենք խնդիր չունենք, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառմանը։   «Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են, թող ասեն։ Թեման եկեք համարենք փակված»,-ասաց Փաշինյանը։
Սրանից հետո, որ ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք՝ սա Հայաստանի մասին չէ․ Ադրբեջանում ինչ ուզում են, թող ասեն․ Փաշինյան