Թեհրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության միջոցով, այլ մшրտի դաշտում hրթիռների օգնությամբ. Ղալիբաֆ
Թեհրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության միջոցով, այլ մարտի դաշտում հրթիռների օգնությամբ, քանի որ համաձայնագրից հնարավոր է շահել միայն պատերազմի պատրաստ լինելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք զիջումների հասնում ենք ոչ թե երկխոսության, այլ հրթիռների օգնությամբ։ Բանակցություններում մենք միայն պարզաբանում ենք դրանք։ Մենք չենք հավատում երաշխիքներին և խոսքերին։ Վստահության չափանիշը միայն հակառակ կողմի գործողություններն են»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Ղալիբաֆը հավելել է, որ համաձայնագրում հաղթող միշտ դառնում է նա, ով պատրաստ է պատերազմի հաջորդ իսկ օրը։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ամերիկացի և իրանցի բանակցողները համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագրի նախագիծը, և այն սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությանը։ Ըստ պորտալի տեղեկությունների՝ համաձայնագիրը ենթադրում է հրադադարի ռեժիմի երկարաձգում և բանակցությունների մեկնարկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Իրանական Tasnim գործակալությունն իր հերթին նշել էր, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագծի տեքստը վերջին օրերին փոփոխություններ է կրել և դեռևս համաձայնեցված չէ։
Ավելացնել նոր մեկնաբանություն