Թրամփը հրամայել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր դեմ մահափորձ կատարվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին վրեժխնդիր լինել, եթե երկիրը փորձի սպանել իրեն։
Թրամփը NewsNation-ին ասել է, որ այս դեպքում ինքը «շատ հստակ հրահանգներ է տվել՝ նրանց ջնջել Երկրի երեսից»։
«Եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը կպայթեցվի։ Եվ ես շատ հստակ հրահանգներ եմ տվել», -նշել է Թրամփը։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել էր, որ Թեհրանը մեծ նշանակություն չի տալիս Թրամփի սպառնալիքներին, և որ Իրանի ղեկավարության դեմ ամերիկյան ցանկացած ռազմական գործողություն անպատասխան չի մնա։
Ավելացնել նոր մեկնաբանություն