«Վաշինգտոնի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքի սահմանումն էր»․ Ասադով
«Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքի սահմանումն էր»։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ներկայացնելով «Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի 2025 թվականի գործունեության մասին զեկույցը»։
Նշվել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, որին մասնակցեցին Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդները, նպաստեց տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձևավորմանը և կայուն խաղաղության ու զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP)՝ «Զանգեզուրի միջանցքի» հիմքի սահմանումն էր. «Այս բազմամոդալ երթուղին կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը, ինչպես նաև կնպաստի մեր երկրով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացիային»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն