Submitted by H.Aslanyan on
Նւկոլ

Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Թրամփին, ճանապարհ՝ Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ ոչինչ

Ինչպես և սպասվում էր, նախագահ Դոնալդ Թրամփը Կովկասում «խաղաղության» համար Սպիտակ տանը կազմակերպված գագաթնաժողովը վերածեց ծիծաղելի ներկայացման՝ անընդհատ զբաղվելով ինքնագովությամբ, իրեն վերագրելով այնպիսի բաներ, որոնք իրականում չէր արել, մեղադրելով նախագահ Բայդենին և հաճախ շեղվելով հանդիպման թեմայից։

Թրամփը միայն մեկ նպատակ ուներ Սպիտակ տան այս միջոցառումը կազմակերպելու համար. ապահովել Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ իբրև թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միջնորդության համար՝ պնդելով, թե ոչ ոք չի կարողացել դա անել վերջին 35 տարվա ընթացքում։

Թրամփն իր Truth Social հարթակում անամոթաբար գովաբանեց ինքն իրեն. «Շատ ղեկավարներ են փորձել վերջ դնել այդ պատերազմին, սակայն մինչև այս պահն ապարդյուն, և միայն հիմա՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»։ Նա նաև իրեն վերագրեց մի քանի այլ հակամարտությունների կարգավորում, որոնցում որևէ մասնակցություն չէր ունեցել։ Նա հարմար կերպով չհիշատակեց իր ամբարտավան նախընտրական խոստումը՝ լուծել ուկրաինական պատերազմը՝ «նախագահի պաշտոնը ստանձնելուց 24 ժամ անց»։ Նա արդեն յոթ ամիս նախագահ է, սակայն պատերազմը շարունակվում է։

Խորամանկորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղյակ լինելով  Թրամփի եսասիրական հակումներին, խանդավառությամբ սկսեցին քծնել նրան։ Նույնիսկ առաջարկեցին ստորագրել համատեղ նամակ՝ կոչ անելով Նոբելյան կոմիտեին՝ Թրամփին շնորհել Խաղաղության մրցանակ, մի քայլ, որը նրա համար շատ հաճելի էր։

Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանից դեպի Նախիջևան տանող վիճելի տարանցիկ ճանապարհի լուծման լուրջ խնդիրն արագ վերածվեց ֆարսի՝ հայտարարությամբ, որ այն կկոչվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)․ Թրամփի փառամոլության ևս մեկ օրինակ։

«Խաղաղության պայմանագիրը», որի մասին Փաշինյանը ամիսներ շարունակ խոսում էր, չստորագրվեց, ինչպես հայտարարվել էր, այլ միայն նախաստորագրվեց անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովի ժամանակ՝ վերածվելով ոչ պարտադիր փաստաթղթի։ Ալիևը շահագրգռված չէ պայմանագրի ստորագրմամբ՝ գիտակցելով, որ  կզրկվի իր լծակներից՝ պահանջելու հետագա զիջումներ Փաշինյանից, որը մինչ օրս հնազանդվել է նրա բոլոր պահանջներին: Ալիևը կհետաձգի պայմանագրի ստորագրումը մինչև Փաշինյանը չկատարի Ադրբեջանի ևս մեկ պահանջը՝ փոփոխություններ կատարելու Հայաստանի Սահմանադրության մեջ, գործընթաց, որը կտևի ևս 10 ամիս:

Հայերը դեռևս տեղյակ չեն «Խաղաղության պայմանագրի» պայմաններից։ Ըստ որոշ տեղեկությունների, այն պետք է հրապարակվի օգոստոսի 11-ին։ Այդ ժամանակ կպարզենք, թե ինչպիսի զիջումներ է արել Փաշինյանն Ադրբեջանին։ Փաշինյանը նաև խախտում է 2018 թվականին Երևանի Հանրապետության հրապարակում մեծ բազմության առջև իր տված խոստումը, որ չի ստորագրի որևէ համաձայնագիր՝ առանց նախապես նրանց համաձայնությունը ստանալու։

Փաշինյանը խաբել է հայ հասարակությանը՝ պնդելով, թե իբր խաղաղություն է բերում Հայաստանին՝ հույս ունենալով, որ այդ խոստումը կօգնի նրան պահպանել իշխանությունը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո: Ալիևի համար այս, այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» պարզապես թղթի կտոր է, որը նա կարող է խախտել ցանկացած պահի՝ ստորագրումից հետո: Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ոչ Արևելյան, ոչ էլ Արևմտյան տերությունները չեն միջամտելու: Հայ հասարակությունը չպետք է ապարդյուն ակնկալի, որ ԱՄՆ կառավարությունը զորքեր կուղարկի պաշտպանելու Հայաստանի սահմանները: Անցյալ ուրբաթ ստորագրված հուշագիրը հստակ ասում է, որ սա խիստ առևտրային, և ոչ թե ռազմական համաձայնություն է:

Փաշինյանի հակասական դիրքորոշումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ամիսներ առաջ, երբ մի հայ լրագրող հարցրեց, թե արդյոք նա կքննարկի տարանցիկ ճանապարհի կառավարումը միջազգային կազմակերպությանը հանձնելու հարցը, նա կտրականապես մերժեց այդ գաղափարը։ Այնուամենայնիվ, նա այժմ փոխանցեց տարանցիկ ճանապարհի կառավարումը օտարերկրյա կառույցի։

Ահա ևս մեկ խախտված խոստում։ Մի քանի ամիս առաջ, երբ Ալիևը պահանջեց, որ Հայաստանը համաձայնի լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Փաշինյանն ասաց, որ դա կանի «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց հետո։ Այնուամենայնիվ, անցյալ ուրբաթ Փաշինյանը ստորագրեց Սպիտակ տան հուշագիրը, որով կոչ էր արվում լուծարել Մինսկի խումբը, չնայած Ալիևը չէր ստորագրել պայմանագիրը։

Ավելի մտահոգիչ է, որ նախաստորագրված «Խաղաղության պայմանագիրը» չի պարունակում որևէ դրույթ Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման, 2021 թվականից ի վեր Հայաստանի կողմից բռնազավթված  տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման կամ 120 հազար բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ, չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից նրանց հայրենադարձման վերաբերյալ որոշմանը: Սա պարգև է Ալիևի հանցավոր վարքագծի համար: Մինչև Ադրբեջանը չվերանայի իր դիրքորոշումը այս հարցերում, Փաշինյանը պետք է հրաժարվի նախաստորագրել կամ ստորագրել պայմանագիրը: Հուսով եմ՝ նա չի հիմնվում Թրամփի խոստումների վրա, որն ապրիլի 24-ին հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չնայած Կոնգրեսը և նախագահ Բայդենը ճանաչել էին այն:

2020 թվականին Հայաստանը համաձայնեց Ադրբեջանին տրամադրել տարանցիկ ճանապարհ իր տարածքով՝ փոխարենը ստանալով Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Այդ ժամանակից ի վեր, Ադրբեջանը բռնագրավել է Արցախը և Լաչինի միջանցքը՝ վերացնելով Հայաստանի պարտավորությունը պահպանելու հրադադարի համաձայնագիրը։ Այս տարանցիկ կապը «Թուրանի ճանապարհն» է՝ թուրքական աշխարհի դարավոր երազանքը, որը Թուրքիան և Ադրբեջանը կապելու է Կենտրոնական Ասիայի թուրքական հանրապետություններին։ Ցավոք, այս հարցերը կարծես թե քիչ են հետաքրքրում Փաշինյանին, որն ավելի շատ կենտրոնացած է իր պաշտոնը պահելու, քան Հայաստանի շահերը պաշտպանելու վրա։

Ադրբեջանի հիմնական ձեռքբերումներից մեկը Սպիտակ տան արարողության ժամանակ եղավ 1992 թվականին Կոնգրեսի կողմից ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կասեցումը, որն արգելում էր ԱՄՆ կառավարության ուղղակի օգնությունը Ադրբեջանին։ Այժմ Ադրբեջանը կարող է գնել միլիարդավոր դոլարների արդիական ամերիկյան զենք, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։ Ինչպե՞ս է սա նպաստում խաղաղությանը։

Հանրությանը որևէ մանրամասնություն չի ներկայացվել ԱՄՆ-ի կողմից ճանապարհի կառավարման վերաբերյալ: Ինչո՞ւ այն տրամադրվեց 99 տարով՝ ևս 99 տարի երկարաձգելու հնարավորությամբ՝ փաստացի այն վերջնականապես հանձնելով ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին: Նաև պարզ չէ, թե ինչ օգուտ է ստանալու Հայաստանն իր տարածքով միլիարդավոր դոլարների արժողությամբ ապրանքների տարանցումից:

Տարիներ շարունակ Փաշինյանը դեմ էր Ալիևի պահանջին՝ Հայաստանով անցնող ճանապարհի փոխարեն «միջանցք» ստեղծելու վերաբերյալ։ Միջանցքը ենթադրում է, որ տարանցիկ ճանապարհը կհամարվի ադրբեջանական տարածք։ Այնուամենայնիվ, երբ նախագահ Թրամփը ելույթ ունեցավ Սպիտակ տան գագաթնաժողովում, նա այդ ճանապարհն անվանեց «միջանցք»։ Ավելին, երեք ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրում ներառված է «անխոչընդոտ տարանցում» խնդրահարույց եզրույթը։ Ի՞նչ է ենթադրում «անխոչընդոտ» բառը։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն իրավունք չունի ստուգելու Ադրբեջանից իր տարածք անցնող անձանց անձնագրերն ու ուղեբեռը։

Ահա Սպիտակ տան գագաթնաժողովի հիմնական արդյունքը. Թրամփը կարող է ստանալ իր Խաղաղության Նոբելյան մրցանակը, Ալիևը, Էրդողանը և թյուրքական աշխարհը կապահովեն իրենց տարանցումը Հայաստանի տարածքով, մինչդեռ Հայաստանը կարտահանձնի իր ինքնիշխան տարածքը և կհեռացնի Իրանին՝ իր միակ տարածաշրջանային դաշնակցին։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը