Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին անդրադարձել է «Խաղաղության օրինագծին».   Անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ, կոնգրեսական Դարել Իսսան ներկայացրեց, այսպես կոչված, «Խաղաղության օրենքը» (PEACE Act), մի օրինագիծ, որը ներկայացվում է որպես համարձակ քայլ՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու նպատակով։  Չնայած այն պնդումներին, թե «Խաղաղության օրենքը» կկիրառի «նախադեպը չունեցող պատժամիջոցներ» Ադրբեջանի դեմ՝ ա

«Խաղաղության օրինագիծը» Հայաստանի համար էժան մխիթարական մրցանակ է, որը կփակի իրական արդարության և պատասխանատվության դռները. Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին անդրադարձել է «Խաղաղության օրինագծին».


Անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ, կոնգրեսական Դարել Իսսան ներկայացրեց, այսպես կոչված, «Խաղաղության օրենքը» (PEACE Act), մի օրինագիծ, որը ներկայացվում է որպես համարձակ քայլ՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու նպատակով։

Չնայած այն պնդումներին, թե «Խաղաղության օրենքը» կկիրառի «նախադեպը չունեցող պատժամիջոցներ» Ադրբեջանի դեմ՝ այն փաստացի «թղթե վագր» է նախատեսված, կարծես, կոշտ երևալու համար, սակայն իրականում անպետք, անիրագործելի և սահմանափակ շրջանակով։ Պատժամիջոցները կկիրառվեն միայն Հայաստանի նկատմամբ «նոր ագրեսիայի» պարագայում՝ անտեսելով Ադրբեջանի կողմից ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, հայ գերիների պատանդառումը ու նրանց նկատմամբ բռնությունը, հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի ոչնչացումը, ինչպես նաև արցախահայության՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։

Արդյունքում, «Խաղաղության օրենքը» չափազանց ցածր չափանիշ է սահմանում Ադրբեջանի պատասխանատվության համար՝ իբր «կանխելով» միայն «նոր ագրեսիան», սակայն արդարացնելով և նորմալացնելով Ադրբեջանի շարունակական մարդու իրավունքների խախտումները և հայկական տարածքների օկուպացիան։ Սա Հայաստանի համար էժան մխիթարական մրցանակ է, որը կփակի իրական արդարության և պատասխանատվության դռները։

Թեև Կոնգրեսը կարող է թույլատրել պատժամիջոցներ, դրանց կիրարկումն ամբողջությամբ կախված է նախագահի հայեցողությունից։ Նույնիսկ եթե որևէ անձ կամ երկիր համապատասխանի պատժամիջոցների չափանիշներին, նախագահը պարտավոր չէ դրանք կիրառել։ Բացի այդ, պատժամիջոցների մեծ մասը (ներառյալ «Խաղաղության օրենքը») նախագահին տրամադրում է լայն հայեցողական լիազորություն՝ շրջանցելու պատժամիջոցները, եթե շրջանցելը համարվում է «ԱՄՆ ազգային անվտանգության շահերին համապատասխան»։ Այս հիմնավորումն օգտագործել են հաջորդական վարչակազմերը վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ ներառյալ Թրամփի վարչակազմը, Ադրբեջանի նկատմամբ ռազմական օգնության սահմանափակումները շրջանցելու համար։

Նախագահն արդեն ունի լիազորություն՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ։ Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները նախագահին հնարավորություն են տալիս սառեցնել ֆինանսական ակտիվները և մերժել մուտքը ադրբեջանցի այն պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Եվրամիությունը, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան ունեն նմանատիպ օրենսդրություն, ինչը նշանակում է, որ ԱՄՆ պատժամիջոցների կիրարկումը կարող է խթանել դրանց կիրառումը նաև այլ երկրներում։ Կան նաև գործիքներ՝ ուղղված Ադրբեջանի էներգետիկ ոլորտին՝ հատկապես նրա Ռուսաստանի և Իրանի հետ էներգետիկ և անվտանգության կապերի համատեքստում։ Վաշինգտոնի՝ այս գործող մեխանիզմները չկիրառելու փաստը կասկածի տակ է դնում, թե արդյո՞ք «Խաղաղության օրենքը», անգամ ընդունվելու դեպքում, երբևէ կկիրառվի։

Վաշինգտոնի ներգրավվածությունը Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային էներգետիկ շահերով։ Դրա վկայությունն են Թրամփի «Միջազգային Խաղաղության Ուղին» (Trump Route for International Peace — TRIPP) նախաձեռնությունը, որը ԱՄՆ-ին կտրամադրի բացառիկ իրավունքներ՝ Սյունիքով «անխոչընդոտ (տրանսպորտային) հաղորդակցության» զարգացման և շահագործման համար (այն կապում է Թուրքիան Ադրբեջանի հետ), ԱՄՆ–Ադրբեջան փոխըմբռնման հուշագիրը՝ պաշտպանության և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով, ինչպես նաև «ԷքսոնՄոբիլ» (ExxonMobil) և SOCAR ընկերությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Ադրբեջանում ամերիկյան էներգետիկ ներդրումները մեծացնելու ուղղությամբ։

Ցանկացած պնդում, թե վարչակազմը կպատժի հենց այն էներգետիկ արդյունաբերությունը, որտեղ ինքն է կայուն կերպով ընդլայնում իր ներդրումները, լավագույն դեպքում միամիտ է, իսկ վատագույն դեպքում՝ միտումնավոր մոլորեցնող։

Օրինագծի ուշադրությունը՝ «նոր ագրեսիան» կանխելուն, կատարվում է  մարդու իրավունքների և անվտանգության ընթացիկ հարցերի հաշվին, որոնք մնում են չլուծված երկկողմ խաղաղության գործընթացում։ Այս խնդիրները, այնուամենայնիվ, Հայաստանի անվտանգությանն ուղղված ամենաանմիջական սպառնալիքներն են և խոչընդոտում են տարածաշրջանում արդար խաղաղության հեռանկարը։

Այս հարցերը անտեսելով՝ «Խաղաղության օրենքը» նորմալացնում և փաստացի վարձահատույց է լինում Ադրբեջանին՝ մինչ այժմ իրականացրած ագրեսիայի համար։ «Ներկա» և «նոր» ագրեսիայի միջև կամայական տարբերություն դնելով՝ Ադրբեջանը կարող է պարզապես խուսափել նոր սրացումներից, սակայն շարունակել հայ գերիների նկատմամբ բռնությունը և ամրապնդել հայկական տարածքների օկուպացիան՝ առանց «Խաղաղության օրենքի» պատժամիջոցների գործարկման։

Թեև Հայաստանի կառավարության մերձակա շրջանակները ողջունել են «Խաղաղության օրենքը», նրանք չեն կարող բացատրել, թե ինչո՞ւ պատժամիջոցները պետք է սահմանափակվեն միայն «նոր ագրեսիայով» և չվերաբերեն Հայաստանի տարածքի շարունակվող օկուպացիային կամ հայ գերիների պատանդառմանը և խոշտանգումներին: Նրանք նաև չեն կարող բացատրել, թե ինչպե՞ս այս օրինագիծը կարող է վստահելի կերպով զսպել ապագա ագրեսիան՝ արդարացնելով ներկայիս խախտումները:

Արդեն գոյություն ունեն պատժամիջոցներ և պատասխանատվության գործիքներ, որոնք կարող են թիրախավորել Ադրբեջանի էներգետիկ ոլորտը, կանխել ռազմական ագրեսիան և վերականգնել արդարություն՝վայելելով Կոնգրեսում երկկուսակցական ուժեղ աջակցություն: Ինչո՞ւ այս առկա պատժամիջոցները կիրառելու ջանքերը խոչընդոտել՝ առաջ բերելով անպիտան և անիրագործելի օրինագիծ, որն իջեցնում է Ադրբեջանի պատասխանատվության չափանիշը՝ նորմալացնելով նրա կողմից շարունակվող մարդու իրավունքների խախտումները և ագրեսիան:

Վաշինգտոնի խորացող էներգետիկ ներդրումներն Ադրբեջանում լուրջ կասկած են առաջացնում՝ արդյո՞ք Թրամփի վարչակազմը երբևէ կկիրառի պատժամիջոցներ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի նկատմամբ: Ինչո՞ւ վարչակազմը պիտի կիրառի  էներգետիկ ոլորտի պատժամիջոցներ, երբ ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունն այդ երկրի հետ և մերժում անդրադառնալ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներգրավածությանը՝ Ռուսաստանին և Իրանին վերաբերող պատժամիջոցները շրջանցման գործում:

Ինչո՞ւ են Հայաստանի կառավարությունը և նրա մերձավորները խոչընդոտել ջանքերը՝ ապահովելու հայ գերիների ազատ արձակումը, հայկական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը և բռնի ուժով տեղահանված հայերի իրավունքները՝ վերադառնալու Արցախ, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է իր աջակցությունը այս հարցերին: Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի օգտագործել Վաշինգտոնի դերը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի վրա՝ ճնշում գործադրելու, որ ազատ արձակվեն հայ գերիները և հետ քաշեն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից:

Այս հարցերը միայն ընդգծում են այն փաստը, որ «Խաղաղության օրենքը» երբեք չի նախատեսվել որպես կիրառելի և նախատեսված է որպես միայն խորհրդանշական նկատողություն Ադրբեջանին՝ առանց նշանակալի հետևանքների: Օրինագիծը ծառայում է Հայաստանի կառավարությանը և նրա մերձավորներին՝ մեղմելու մտահոգությունները խաղաղության գործընթացում Հայաստանի համար ապահովության առարկայական երաշխիքների բացակայության վերաբերյալ, միաժամանակ շեղելով ջանքերը՝ պատասխանատվություն և արդարություն ապահովելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների և շարունակվող ագրեսիայի համար:

ԱՄՆ-ն ունի առանցքային դեր՝ լուծելու մարդու իրավունքների և անվտանգության խնդիրները, որոնք դուրս են մնացել երկկողմ խաղաղության համաձայնագրից։ Արտաքին ճնշումը անփոխարինելի է՝ հաշվի առնելով այն փաստը, որ համաձայնագրի նախնական տարբերակը նախատեսում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված իր իրավական հայցերից՝ փակելով իրավական ուղիները, որոնք կարող էին ապահովել հայ գերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը, Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը։

Արդեն համաձայնելով հրաժարվել արդարության իրավական ուղիներից՝ Հայաստանի կառավարությունն ու նրա մերձավորները այժմ ձգտում են խոչընդոտել նաև քաղաքական ուղիները՝ առաջ մղելով անպիտան և անիրագործելի օրինագիծ, որի նպատակն է Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների նորմալացումը՝ փոխարենը առաջարկելով ընդամենը խորհրդանշական քննադատություն։

Ամերիկյան Կոնգրեսը պետք է իր ջանքերն ուղղի գործող պատժամիջոցների և պատասխանատվության գործիքների կիրառմանը՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար իրական հետևանքներ ապահովելու նպատակով՝ ներառյալ․

• Ազատության աջակցության օրենքի (Freedom Support Act) 907-րդ հոդվածի ամրապնդում։
Կոնգրեսը պետք է խստացնի Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ ռազմական օգնության սահմանափակումները՝ նվազեցնելով նախագահի հնարավորությունը շրջանցելու այս արգելքները՝ մինչև այն պահը, երբ Ադրբեջանն ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի հայկական մշակութային ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը, ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

• Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցների կիրառում։
Կոնգրեսը պետք է պարտավորեցնի վարչակազմին իրականացնել Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար։ Սա կարող է իրականացվել՝ ընդունելով «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման օրենքը» (Azerbaijan Sanctions Review Act of 2025) և օգտագործելով Կոնգրեսի վերահսկողական լիազորությունները։

• Երկրորդային պատժամիջոցների կիրարկում՝ շրջանցումների դեմ։
Կոնգրեսը պետք է պարտադրի վարչակազմին կիրառել երկրորդային պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինիս կողմից Ռուսաստանի և Իրանի էներգետիկ ու անվտանգության ոլորտների պատժամիջոցները շրջանցելու փաստացի հաստատված համագործակցության համար։ Սա ավելի իրատեսական և ազդեցիկ միջոց է՝ թիրախավորելու երկրի էներգետիկ արդյունաբերությունը, հաշվի առնելով վարչակազմի վերջին քայլերն ուղղված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին։

• Կոնգրեսի վերահսկողական գործիքներ։
Կոնգրեսը կարող է իր օրենսդրական վերահսկողության գործառույթն օգտագործել՝ պահանջելու վերանայել և կասեցնել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ ռազմական աջակցության տրամադրումը, կիրառելով այնպիսի մեխանիզմներ, ինչպիսին է Արտաքին օգնության օրենքի (Foreign Assistance Act) 502B(c) հոդվածը։

Միայն «նոր ագրեսիայի» վրա կենտրոնանալով և անտեսելով Ադրբեջանի շարունակական մարդու իրավունքների խախտումները և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան՝ «Խաղաղության օրենքը» առաջնորդում է Ադրբեջանի վարքագծի նորմալացմանը և թուլացնում  ջանքերն՝ ուղղված իրական արդարության և պատասխանատվության ապահովմանը նրա ագրեսիայի համար։

Հաշվի առնելով, որ երկկողմ խաղաղության համաձայնագիրը որևէ դրույթ չի ներառում հայ գերիների ազատ արձակման, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և Արցախի վերադարձի իրավունքի ապահովման համար, «Խաղաղության օրենքը» չի համապատասխանում այն վճռական քայլերին, որոնք անհրաժեշտ են՝ լուծելու տարածաշրջանում արդար, կայուն և արժանապատիվ խաղաղությանը խոչընդոտող ամենահիմնական խնդիրները։

Խաղաղությունը հնարավոր չէ առանց արդարության, իսկ ագրեսիան չի կարող կանխվել, երբ այն նորմալացվում և խրախուսվում է։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543430/  © 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը
Նա, ով սնվում է Իրանը ոչնչացնելու պատրանքներով, ոչինչ չգիտի պատմության և անցյալի մասին։   Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անհետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Մարտի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։   Շարունակվել է մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որը կտրուկ վատթարացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով:   Լավրովը վերստին հայտնել է սկզբունքային դիրքորոշում՝ հօգուտ շուտափույթ դեէսկալացիայի և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն, ինչին ռուսական կողմն
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:   «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա»,- հայտնել է գ
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին
Նա նշել է, որ կշարունակեն նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
ՌԴ-ն բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները․ Պուտին
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ, գրել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։   «Արձակումների հաճախականությունը կաճի, իսկ հարվածների մասշտաբն ու շառավիղը կդառնա ավելի լայն»,-նշել է նա։  Կիսվել այս նյութով
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ․ ԻՀՊԿ-ի հրամանատար
https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608
Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ
ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։   Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի
ԱՄՆ-ն տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը արձագանքել է Նախիջևանի միջադեպին՝ շեշտելով՝ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության։  Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ
Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։    «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։  «Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջան
Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով
Ռազմական գործողությունների սկզբից կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ և ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ արբանյակային լուսանկարների հիման վրա Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասվածքներ չի արձանագրել։   «Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա ԱԷՄԳ-ն Իրանի այն օբյեկտներում, որտեղ առկա են միջուկային նյութեր, վնասվածքներ չի հայտնաբերել»,- ասված է Գործակալության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Իրանի վրա իրականացված հարձակումներից հետո միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
ԱԷՄԳ-ն Իրանի միջnւկային օբյեկտներում վնшսվածքներ չի հայտնաբերել
Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։  Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել սա։  DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ճնշման ներքո։  Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք
Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ