457

«Խաղաղության խաչմերուկ»-ը ներկայացնելու համար նախատեսվում է Թուրքիայից լրագրողների այց Հայաստան

Վարչապետի աշխատակազմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացման համար նախատեսում է մի շարք միջոցառումների անցկացում։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ այս տարի արդեն կազմակերպվել են միջոցառումներ։ 

«Այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ նույնպես նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում։ Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծածվելու։ Առաջիկայում ունենալու ենք նաև իրանցի մեր գործընկերների այց Հայաստան, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է քննարկվելու։ Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան, որտեղ կներկայացվի նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն