Submitted by H.Aslanyan on
Արմեն

Խորհրդային Ադրբեջանի ավելի քան հարյուրամյա փաստագրված ստորին ու կեղծիքները Արցախի վերաբերյալ

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հռչակվել են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հռչակման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»: 

Նշված որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ:

Հայաստանում խորհրդային կարգերի հռչակման առթիվ 1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որտեղ վերջինս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշակիորեն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:

Հռչակագրում Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:

Ինչպես տեսնում ենք, հռչակագրում Լեռնային Արցախի կարգավիճակի մասով Ն. Նարիմանովը մեկ քայլով նահանջել է Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի՝ ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, ընդունած որոշումից:  

Հռչակագրի հրապարակման հաջորդ օրը՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին, փաստաթուղթը տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում:

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:

Դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. հունիսի 19-ի համարում:

Նույն թվականի հունիսի 22-ին դեկրետը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող “Бакинский рабочий” ռուսալեզու թերթում հայերեն, ռուսերեն և օսմաներեն լեզուներով:

Այսպիսով, Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի իշխանությամբ օժտված մարմիններն իրենց իրավասության սահմաններում ընդունել են իրավական ակտեր և այդ ակտերը հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում: Թվում է՝ կոնֆլիկտը կարգավորվել է: Սակայն, հետագա դեպքերն ու իրադարձությունները ցույց տվեցին ճիշտ հակառակը: 

1921թ. հունիսի 25-ին՝ 105 տարի առաջ ճիշտ այս օրը, Թիֆլիսում հրավիրվել է անդրկովկասյան հանրապետությունների ներքին սահմանների որոշման հարցով հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի և Խորհրդային Ադրբեջանի ներկայացուցիչները։ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման ժամանակ Խորհրդային Ադրբեջանի պատվիրակության ղեկավար՝ Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարել է, որ «…ինքը երբեք չի լսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը թողնվում է Հայաստանին և կոնֆերանսին մասնակցելու նպատակով Բաքվից ուղևորվելիս այդ հարցով որևէ հրահանգ չի ստացել։ Անձնապես կողմնակից լինելով Լեռնային Ղարաբաղի արդարացի փոխանցմանը, որը բազմիցս հանդիսացել է ազգայնամոլների կողմից հրահրվող ազգամիջյան պայքարի հարթակ՝ ինքը, որպես Խորհրդային Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, խնդրում է հանձնաժողովին այս հարցի լուծումը տեղափոխել հաջորդ օրը՝ խոստանալով երեկոյան Բաքվից այս հարցով ստանալ անհրաժեշտ հրահանգներ և լիազորություններ»։

Ինչպես տեսնում ենք, Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը բացահայտ ստել է՝ ասելով, թե «…ինքը երբեք չի լսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը թողնվում է Հայաստանին…»: Բացարձակապես հավանական չէ, որ Միրզա Հուսեյնովը տեղյակ չլիներ, որ Խորհրդային Ադրբեջանը մոտավորապես յոթ ամիս առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, պաշտոնապես Լեռնային Արցախը ճանաչել է Խորհրդային Հայաստանի մաս: 

Լեռնային Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանի մաս ճանաչող Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոհիշյալ որոշումը, որ 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ, Նարիման Նարիմանովի հետ միասին ստորագրել էր նաև ինքը՝ Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը:

1921թ. հունիսի 26-ին, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի անդամ Սերգո Օրջոնիկիձեն և անդրկովկասյան հանրապետությունների ներքին սահմանների որոշման հարցով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կիրովը հեռագիր են հղել Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նարիման Նարիմանովին՝ խնդրելով հրավիրել Խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի և ժողովրդական կոմիսարների խորհրդի արտակարգ նիստեր լուծելու Ղարաբաղի հարցը՝ միաժամանակ առաջարկելով հարցը լուծել ղեկավարվելով հետևյալ սկզբունքով․ «…ոչ մի հայկական գյուղ չպետք է միացվի Ադրբեջանին, ինչպես և ոչ մի մահմեդական գյուղ չի կարելի միացնել Հայաստանին»։

Հունիսի 27-ին Խորհրդային Ադրբեջանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը ղարաբաղյան հարցով հեռախոսազրույց է ունեցել Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նարիման Նարիմանովի հետ, որի ժամանակ վերջինս Հուսեյնովին հայտնել է Ադրբեջանի՝ Հայաստանի հետ ունեցած սահմանների վերաբերյալ հարցով նույնը օրը տեղի ունեցած Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի և կազմակերպչական բյուրոյի համատեղ նիստում ընդունված որոշման մասին։ Համաձայն այդ որոշման՝1. Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծել՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի տնտեսական կապվածությունը Ադրբեջանին։2. Հայերով բնակեցված բնակավայրերը Հայաստանին միացնելու, իսկ թյուրքերով բնակեցված բնակավայրերը Ադրբեջանին միացնելու մասին առաջարկությունը վարչական և տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից համարել անընդունելի։ 3. Հարցի միակ լուծումը կարող է լինել հայկական և մուսուլմանական զանգվածների լայն ներգրավվումը խորհրդային շինարարության գործում։

Հեռախոսազրույցի ժամանակ Նարիմանովը Հուսեյնովին հրահանգել է նշված որոշման մասին հայտնել անդրկովկասյան հանրապետությունների սահմանների որոշման հարցով զբաղվող հանձնաժողովին՝ նշելով, որ հարցը պետք է լուծվի միայն այս հարթությունում, հակառակ դեպքում Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը հրաժարվելու է պատասխանատվությունից։

Վերոնշյալին Նարիմանովը նաև հավելել է․ «…եթե նրանք հղում են իմ հռչակագիրը, ապա այնտեղ բառացիորեն ասված է հետևյալը․ Լեռնային Ղարաբաղին տրվում է ազատ ինքնորոշման իրավունք»։ 

Խոսքը վերաբերում է Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագրին, որին անդրադարձել ենք վերևում:

Ինչպես տեսնում ենք, Միրզա Հույսենովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Նարիման Նարիմանովը, կեղծելով իրականությունը, դիտավորյալ չի անդրադարձել է իր գլխավորությամբ Լեռնային Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանի մաս ճանաչող Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշմանը:   

Խորհրդային Ադրբեջանի պաշտոնատար անձանց՝ ավելի քան հարյուր տարվա վաղեմություն ունեցող մեջբերված պաշտոնական գրավոր ու բանավոր հայտարարություններն ու խոսքերն անառարկելիորեն վկայում են, որ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնյաները Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ վարել են ստի ու կեղծիքի հիման վրա կառուցված քաղաքականություն: Ավելին՝ հարյուր տարի անց Ադրբեջանի քաղաքականության մեջ այդ առումով որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել: Ճիշտ հակառակը՝ կատարելագործելով ավանդական դարձած սուտն ու կեղծիքը, ներկայիս Ադրբեջանը դրանց ավելացրել է նաև նախկինում թաքնված, իսկ այսօր արդեն բացահայտ ատելությունն ու թշնամանքն ուղղված հայ ժողովրդին:  

Հետևաբար, որևէ պարագայում չի կարելի վստահել ու հավատալ օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի վարչակազմի ո՛չ գրավոր և ո՛չ էլ բանավոր խոսքին:

Արցախի Հանրապետության դեօկուպացիային այլընտրանք չկա: Արցախի բնիկ հայությունը պետք է վերադառնա իր հազարամյակների բնօրրան տիրոջ իրավունքով և կարգավիճակով:  

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նորատ
Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
Կիմ
Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է «Կան Գոն» էսկադրային ականակրի հանձնման արարողությանը
Շուշի
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Նիկոլ
Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով  
նկար
Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը
Համակարգ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև C-400 համակարգերի հարցում առաջընթաց է գրանցվել
Էդուարդ
Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի դեմքը՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով վիլայեթացման ու ադրբեջանացման
Վանդալ
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
Զորք
Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել
Տաթևիկ
Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
ԿՑ
Իսրայելը չի զսպի իրեն Իրանի կողմից հարձակման դեպքում. Կաց
Գերի
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ
Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվի դատարանի վճիռն էտալոնային է․ իրավապաշտպան
կոլաժ
Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել
Հոդված
Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը
ԱԹՍ
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիի նավթավերամշակման գործարանին
«Թրամփի հետ համաձայն ենք գրեթե ամեն հարցի շուրջ, բայց կան նաև տարաձայնություններ: Դրանցից մեկը F-35 կործանիչների մատակարարումն է Թուրքիային»,- Newsmax-ին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։    Իրանին վերաբերող հայտարարությունում Նեթանյահուն նշել է, որ Թեհրանը միանշանակ քիմիական զենք ունի, և դա լուրջ սպառնալիք է: Սակայն մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը, ըստ Իսրայելի վարչապետի, արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է:     «Երբ Իրանն ունի երկուսն էլ, դուք գտնվում եք ծանր, ես կասեի՝
Իրանում իշխանափոխությունը «գլխավոր խնդիրն» է և «հասանելի նպատակ». Նեթանյահու
ԱԽ
ԱՄՆ-ն կարող է զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհուրդ
Սուրեն
«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել
Տիգրան
Իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո
Օման
Օմանը մերժել է Իրանի հետ գործարքը Հորմուզով անցման վճարների վերաբերյալ
Վենս
Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին․ Վենս
Վենս
ԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. Վենս
Զելենսկի
Ուիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ Զելենսկի
սսսս
TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար
ռուբիո
ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցում են Patriot-ների արտադրության արտոնագրի շուրջ. Ռուբիո
ի
ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին
Թրամփ
Թրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել Պուտինին
Արամ Ա
Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա․ Արամ Ա-ի ուղերձը
Պուտին
Պուտինի խոսքում կարևոր ուղերձ կա՝ Մոսկվան կարիքի պարագայում ոչ մի սահմանային գիծ պաշտպանելու ցանկություն չունի