Զելենսկին հայտնել է, թե երբ տեղի կունենա Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ փետրվարի 1-ին:
Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նախնական խոսել ենք այն մասին, որ թիմերը կրկին հանդիպեն կիրակի: Լավ կլինի, եթե հաջողվի արագացնել այդ հանդիպման [անցկացման] ժամկետները»,- ասել է Զելենսկին Telegram-ում հրապարակված տեսաուղերձում:
Զելենսկին լսել է Աբու Դաբիից վերադարձած ուկրաինական պատվիրակության զեկույցը: Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը հասցրել են քննարկել ռազմական բնույթի տարբեր հարցեր:
«Կան հարցեր, որոնք պետք է պատրաստվեն հաջորդ հանդիպման համար»,- հավելել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն