Զելենսկին պաշտոնապես ստացել է ԱՄՆ խաղաղության ծրագիրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան կողմից պաշտոնապես ստացել է հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը, որը մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակից պարզաբանել են, որ Զելենսկին ակնկալում է առաջիկա օրերին բանակցություններ վարել Թրամփի հետ:
Դրանց ընթացքում նա մտադիր է քննարկել առկա դիվանագիտական հնարավորությունները և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ հիմնական կետերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն