Submitted by H.Aslanyan on
Զինվորական

Զինծառայության ժամկետի կրճատման հանրային քննարկումը խիստ արհեստական է և ընթանում է անառողջ հունով. Գեղամ Մանուկյան

«1 ՈՒ ԿԵՍ ՏԱՐՎԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որն առավել հայտնի է պարտադիր ծառայության ժամկետը կրճատելու եւ մեկ ու կես տարի դարձնելու առաջարկ։

Ցավոք, բացակայելու եմ նիստից, քանի որ գործուղման եմ գտնվում ու մասնակցում եմ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին։

Այդ իսկ պատճառով պարտքս համարեցի հրապարկել դիրքորոշումս այս հարցի շուրջ, որը ներկայությանս դեպքում կբարձրաձայնեի հանձնաժողովում։ (հասկանալի պատճառով՝ փոքր ինչ երկար եղավ)։

📌Զինված ուժերում պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման հանրային այս քննարկումը խիստ արհեստական է եւ ընթանում է անառողջ հունով, երբ քննարկման ջրբաժանը, ոչ առանց հետին նպատակով, հունավորվում է ծառայության ժամկետի կրճատման «կողմ թե դեմ» բաժանման։

📌Դեռ ոչ վաղ անցյալում, երբ հիշեցվում էր ծառայության ժամկետի կրճատման կառավարության նախընտարական խոստման մասին, ՀՀ պաշտպանության նախարարը ԱԺ ամբիոնից նախատում էր, թե բազում գործոններ պետք է հաշվի առնել եւ չի կարելի շտապել։

📌Հիմա, առանց փաստարկված, հրապարկված տվյալների, հիմնավորումների, այդ «գործոնները» վերացված լինելու մասին փաստարկված բացատրությունների, հապշտապ նախաձեռնությամբ, տպավորություն է, որ գործ ունենք լոկ նախընտրական քարոզարշավի գործիքի հետ։

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐ

ԶՈՒ հետ կապված բոլոր նախաձեռնությունների, բարեփոխումների գերագույն խնդիրը, ելակետը ՀՀ ազգային անվտանգությունն է, պաշտպանունակությունը, երկրի այս տարածաշրջանում խաղաղ, ապահով, արժանապատիվ ապրելու հիմքերի ստեղծումը։

Պարտադիր զինծառայության ժամկետը գերնպատակ չէ, պարտադիր զինծառայության ժամկետները, տարիքային սահմանափակումները, գերնպատակ չեն։ Դա շատ այլ անվտանգային, ապահովական միջոցներից զուտ երկար շարքում մեկն է։

Ցանկացած քայլ, նորամուծություն պետք է հիմք ընդունի այս ելակետը, հիմնված լինի այս ամենի համապարփակ ուսումնասիրության, ծրագրավորման միջոցով։

Անվտանգությունը, ԶՈՒ զորությունը միշտ էլ բոլոր համակարգերում երկրի պաշտպանունակության, խաղաղության հաստատման, պարտադրման եւ ապահովման հենքն է՝ միահյուսված այլ բազում գործոնների հետ։

Պետական մտածողությունից զուրկ, լոկ ժողովրդահաճոյության վրա հիմնված քաղաքականությունը հղի է անդառնալի կորուստներով եւ անվատանգային համակարգի փլուզմամբ։

Չկա փաստարկված հիմնավորվում այն մտահոգության փարատման, թե պարտադիր ծառայությունը մեկ ու կես տարի կրճատելով հնարավոր կլինի նշանակալի նվազեցնել բանակից տարբեր զարտուղի միջոցներով խուսափելու ցավալի ցուցանիշը։

Այս ծրագրի ազդարարման, մեկնարկի, ժամկետների փոփոխությամբ, «լայվային», քարոզչական մանիպուլացիաներով համեմված ազդարարումը փաստում են, որ այն նախընտրական, քվեի ակնկալիքով այսրոպեական քայլ է։

Միայն փաստը, որ նախապես պլանավորված 2026 թվականի ամառային զորակոչի փոխարեն, միայն Փաշինյանի կարճ «լայվով» ազդարարվեց, թե այն սկսվելու է ձմեռային զորակոչից սկսած, փաստում է այս նախաձեռնության հետեւողական, հիմնավոր պլանավորման բացակայության մասին։

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․Նախաձեռնությունը հիմնված չէ համապարփակ վերլուծության, և պլանավորման վրա։ Օրինակ, սեպտեմբերին հարցումով պահանջել էի այս փոփոխության համար հիմք դարձած ուսումնասիրությունները, վերլուծությունները, ծրագրերը։

2 ամիս հետո միակ պատասխանը լոկ երկու թվի տարմադրում էր՝ «Հայրենյաց պաշտպան» ծրագրի մասնակիցների թիվը եւ ատեստացիայով աշխատավարձերի բարձրացման տոկոսը։

2․ԶՈՒ ԳՇ, պաշտպանական այլ ստորաբաժանումների հստակ գնահատականները, կանխատեսումները, կարծիքները բացակայում են ու սահմանափակվում են հատուկենտ կցկտուր հայտարարությունները, թե ամեն ինչ կառավարելի է այս ծրագրի գործարկման դեպքում։

3․Առաջնագծում արձանագրված վիճակը, մարտական հերթապահության այսօրվա շարքային, պայմանագրային կազմի ծանրաբեռնված հերթապահությունը, բազմաթիվ մարտական դիրքերի, հենակետերի թափուր լինելը, ստեղծում են անվտանգային մեծագույն սպառնալիք։

4․Ամրագրված «խաղաղությունը», սահմանազատման-սահմանագծման գործընթացի տեղում դոփելն ու ժամկետների անորոշությունը, չեն ստեղծում այն գրավականը, թե նման կրճատումները էականորեն չեն ազդի առաջնագծի, անվտանգային համակարգի միասնականության վրա։

5․Առնվազն 3 զորակոչ ՀՀ ԶՈՒ կազմում ստեղծելու է անառողջ հոգեբանական, տրավմատիկ, իր ազդեցությունը բացասաբար թողնող վատ նախադեպ, երբ Սահմանադրության պարտադիր զինվորական ծառայության ժամկետները տարբերակված են լինելու։

6․Առաջնագծի վրա այս պայմաններում ապագա զորակոչվածները շատ ավելի դժվարին, երկարատեւ մարտական հերթապահություն են իրակացնելու, դրա բացասական հետեւանքներով հղի իրականության առաջ են կանգնեցնելու զինված ուժերին։

7․Բացը լրացնելու համար ԶՈՒ ղեկավարությունը, զորակոչի պատասխանատուները, ՀՀ կառավարությունը ստիպված են լինելու 25-օրյա վարժական հավաքների անվան տակ շատ ավելի մեծ թվով քաղաքացիների զորակոչել՝ նրանց շուրջ մեկ ամիս զրկելով քաղաքացիական կյանքից, պատճառելով տնտեսական, ֆինանսական, ընտանեկան դժվարություններ։

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

1․Ծառայության ժամկետների կրճատումը պայմանավորել մի շարք զուգահեռ, ներդաշնակված, համադրված գործողություններով։

2․Ուսումնասիրել եւ լուծել ՀՀ ԶՈՒ ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման հարցը՝ սահմանափակվելով ատեստացիայի անվան տակ զինծառայողների մեծ մասի չվերաբերած, շատ ավելի քիչ թվով անձանց վճարման բարձրացմանը։

3․Փոխել Բանակի, ծառայության նկատմամբ հանրային ընկալումը՝ դադարեցնելով ՀՀ ԶՈՒ արժեզրկման, զինծառայողին, նրա առաքելության նսեմացման, այլ սոցիալական շերտերին ստորադասման իշխանական գործելաոճը։

4․Հանրակրթական համակարգում հստակ գործիքներով խթանել ՆԶՊ առարկայի խստացված ուսուցանումը, ներդնել զինվորական ուսումնական հաստատություններ դիմորդների ուղղորդման խրախուսման մեթոդներ:

5․Մշակել պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայության ավարտից հետո քաղաքացիական կյանքին ինտեգրման առավել բարենպաստ պայմանների ներդրման համալիր ծրագիր, երբ կխրախուսվեն առողջապահական, կրթական, զբաղվածության ապահովման ծրագրերը։

6․Հանրային իրազեկման, հասարակական ընկալման փոփոխության բազմակողմանի և երկարատև արշավ՝ հանրության շրջանում զինծառայության նկատմամբ վստահության եւ հարգանքի արժանացման համար»։

Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար
Զելենսկի
ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
Սթիվ
Կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ. Ուիթքոֆ
Ֆինլանդիա
Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը
Ոսկի
Ադրբեջանցիները Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել են առաջին հորատապայթեցման աշխատանքները
Նորատ
Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
Կիմ
Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է «Կան Գոն» էսկադրային ականակրի հանձնման արարողությանը
Շուշի
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ
Նիկոլ
Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով  
նկար
Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը
Համակարգ
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև C-400 համակարգերի հարցում առաջընթաց է գրանցվել
Էդուարդ
Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի դեմքը՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով վիլայեթացման ու ադրբեջանացման
Վանդալ
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
Զորք
Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել
Տաթևիկ
Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
ԿՑ
Իսրայելը չի զսպի իրեն Իրանի կողմից հարձակման դեպքում. Կաց