ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Իրանը պատրաստ է հարստացված ուրանը դուրս բերել երկրի տարածքից, կեղծ է. Tasnim
Լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Իրանը պատրաստ է հարստացված ուրանը դուրս բերել երկրի տարածքից, կեղծ է, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Գործակալության կողմից հարցի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ սաուդյան այս լրատվամիջոցի տվյալները, ինչպես և բանակցությունների մանրամասների վերաբերյալ նրա մյուս լրատվական հաղորդագրությունները, կեղծ են»,- մեկնաբանել է Tasnim գործակալությունը։
Այն նաև նշել է, որ «հուշագրի տեքստում այսօրվա դրությամբ չկան որևէ առաջարկներ ուրանը դուրս բերելու Իրանի պատրաստակամության մասին»։
Միևնույն ժամանակ, գործակալությունը չի հստակեցրել՝ արդյոք Իրանը պատրաստ կլինի՞ դուրս բերել ուրանը, հենց որ Թեհրանն ու Վաշինգտոնն անցնեն իրանական միջուկային ծրագրի հարցերի քննարկմանը։ Ինչպես նշել էր Իրանի ԱԳՆ-ն, կողմերը աշխատում են հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի տեքստի վրա։ Հենց որ այն մշակվի, Իրանն ու ԱՄՆ-ն կանցնեն իրանական միջուկային ծրագրի քննարկմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով անանուն բարձրաստիճան աղբյուրների, պնդում էր, թե Իրանը, ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում, պատրաստակամություն է հայտնել իր տարածքից դուրս բերել բարձր հարստացված ուրանը՝ պայմանով, որ այն հանձնվի Չինաստանին։
Ավելացնել նոր մեկնաբանություն