Ժնևում Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները «շատ լարված» էին. AFP
Ուկրաինացի և ռուս բանակցողներն ավարտել են Ժնևում ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցությունների առաջին օրը:
AFP-ի փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները «շատ լարված» էին:
«Դրանք շատ լարված էին։ Դրանք տևեցին վեց ժամ։ Դրանք այժմ ավարտվել են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել վաղը (չորեքշաբթի)», - լրագրողներին ասել է աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։
Ավելացնել նոր մեկնաբանություն