Submitted by detq-editor on
. Իրանը և Քուվեյթը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

Իրանը և Քուվեյթը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

Քուվեյթում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Իրանին հանդիպել է Քուվեյթի արտաքին գործերի փոխնախարար Մանսուր ալ-Օթայբիի հետ։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բոլոր մակարդակներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։

 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը և այդ կապերի զարգացման ուղիներին։  Հատկանշական է, որ արաբալեզու լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական և քուվեյթյան կողմերի հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկու երկրների հարաբերությունները տարիներ շարունակ տևած լարվածությունից հետո դրական զարգացում են ապրում։

 

Ավելի վաղ Իրանին, անդրադառնալով երկու պետությունների միջև համատեղ հյուպատոսական, իրավական, առափնյա պահպանության և թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովների հանդիպումներին, ասել էր, որ երկու կողմերն էլ այդ ոլորտներում լավ առաջընթաց են գրանցել։

 

Հիշեցնենք, որ Քուվեյթը նախորդ տարվա օգոստոսին՝ 2016 թվականի սկզբին Թեհրանի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամից հետո շուրջ 7 տարի անց, վերանշանակեց Իրանում իր դեսպանին։

Add new comment