ալիև

Ալիևի այցը ժամանակավորապես բռնազավթված Արցախ

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իլհամ Ալիևը կնոջ հետ մեկնել է ժամանակավորապես բռնազավթված Արցախ: 

Երեկ՝ փետրվարի 19-ին, Բաքվի բռնապետը մասնակցել է Ստեփանակերտում հիմնանորոգված և վերակառուցված «Բուլուդ» հյուրանոցի բացմանը։

Բացի դրանից՝ օկուպանտ Ալիևը ծանոթացել է ադրբեջանա-ուզբեկական համատեղ ձեռնարկություն հանդիսացող Ստեփանակերտի կարի ֆաբրիկայի գործունեությանը, ինչպես նաև Խոջալուի շրջանի Բալիջա գյուղում առանձնատների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին, ապա հանդիպել գյուղ տեղափոխված մի խումբ բնակիչների հետ։

Նույն օրը Ալիևը Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի» զբոսայգու հիմնարկեքի  արարողությանը։

Փետրվարի 18-ին էլ նա կնոջ հետ այցելել է Ակնա՝ այնտեղ ծանոթանալով մսուր-մանկապարտեզում և միջնակարգ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքներին։ 

Նրանք ծանոթացել են նաև Ասկերանի ամրոցային համալիրի հայեցակարգային նախագծին։

 

Add new comment