Submitted by H.Aslanyan on
ՔԿ

Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության գործով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության գործով նախաքննությունը շարունակվում է, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին` ադրբեջանական ագրեսիայից հետո․«Քրեական վարույթն իրականացվել է շրջափակման մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն իրենց ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման, առողջությանը ծանր վնաս պատճառելու, դրան ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով` ցեղասպանություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ»։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի փակմանը, Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, դրանով մարդասիրական և ուղևորափոխադրումների անհնարինությանը, գազի և էլեկտրամատակարարման դադարեցմանը, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային, որն ունի էթնիկ զտման ու ցեղասպանության նպատակ։

Քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել։

 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev