Submitted by H.Aslanyan on
Արցախ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների հետ քննարկել է հետագա գործողությունները

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպումներ է ունեցել «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների հետ: Հայտնում են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից:

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 7-ին, հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Ազատության հրապարակում տեղակայված վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների ղեկավարությունների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են արցախցիների իրավունքներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր և դրանց լուծմանն ուղղված համատեղ անելիքների շրջանակը:

Քննարկումների մասնակիցները կարևորել են միասնականությունն ու համախմբումը՝ հետագա գործողությունների պլանավորման ու կազմակերպման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev