«Իրանի և Իսրայելի միջև լայնածավալ հակամարտության հավանականությունն այս պահին քիչ է». Վարդան Ոսկանյան
«Քանի որ զանազան հրապարակումներ են տարածվում Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի մասին, պետք է նշել, որ այս պահին դա քիչ հավանական է»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում նշել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:
Փոքր ծավալների փոխադարձ հարվածներ և գործողություններ, միշտ էլ եղել են և լինելու են, սակայն այժմ կա մի քանի կարևորագույն գործոն, որոնք գրեթե բացառում են լայնամասշտաբ հակամարտությունը։
· Դրանցից առաջինն այն է, որ Իրանը նույնիսկ անզեն աչքով նկատելի շրջագույն հաջողություններ է գրանցել ռազմատեխնիկական առաջընթացի առումով։ Իրանական արբանյակ ուժերը ակտիվորեն գործում են հենց Իսրայելի «քթի տակ» ոչ միայն Լիբանանում, այլ նաև Սիրիայում և այլուր։ Իսրայելում ներքաղաքական և անվտանգային իրավիճակը որոշակիորեն անկայուն է։
· Իսրայելի հիմնական դաշնակից ու հովանավոր ԱՄՆ-ն լրջորեն զբաղված է ուկրաինական խնդրով և Թել-Ավիվին ամերիկյան լիրաժեք աջակցության ռեսուրսը համեմատաբար սահմանափակված է այս հանգամանքով։
Այլ գործոններ ևս կարելի է նշել, սակայն թերևս բավարարվենք այսքանով։
Այնպես որ, Իրան-Իսրայել դիմակայությունը շարունակվում է «չափաքանակի» կամ դրանից դուրս ոչ ահռելի շեղումների շրջանակում, ինչը սակայն չի նշանակում, թե ինչպես և բոլոր հակամարտությունների դեպքում է, անկառավարելի «կայծից» չի կարող խոշոր «հրդեհ» բռնկվել:
Add new comment