Submitted by detq-editor on
Իրանը և ԱՄԷ-ն երկկողմ բանակցություններ կվարեն

Իրանը և ԱՄԷ-ն երկկողմ բանակցություններ կվարեն

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին մարտի 16-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Շամխանին հանդիպում կունենա ԱՄԷ-ում իր պաշտոնակից Թահնուն բին Զայեդ ալ Նահյանի հետ, որի հրավերով էլ մեկնում է այդ երկիր։  Բացի Ալ Նահյանի հետ բանակցություններից՝ նա հանդիպումներ կունենա ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին ուղեկցում են տնտեսական, բանկային և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած «Nour News» լրատվականը հայտնել էր, որ Շամխանին առաջիկայում կմեկնի տարածաշրջանի արաբական երկրներից մեկը։ Նրա այցի նպատակն է հանդիպել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և լուծել անվտանգության ու տնտեսական որոշ կարևոր հարցեր։

 

Add new comment