Submitted by H.Aslanyan on
Սփյուռք

Վերջին իրադարձությունները ցնցել են Սփյուռքը. ՀԲԸՄ-ն զսպվածության և ազգային միասնության կոչ է անում

Վերջին իրադարձությունները ցնցել են Հայաստանի և ընդարձակ սփյուռքի հասարակությանը։ ՀԲԸՄ-ն զսպվածության և ազգային միասնության կոչ է անում

«Կարևոր է ընդգծել, որ չպետք է խախտվեն ՀՀ Սահմանադրության դրույթները և ժողովրդավարական գործընթացները։ Կառավարության հիմնական իրավունքներն ու պարտականություններն են ժողովրդավարական գործընթացի շրջանակներում հարգել առանձին անձանց խոսքի ազատության իրավունքը և ապահովել օրենքների կիրարկումը։

Ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքը հստակ տարբերակում են պետության և Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու դերերն ու պարտականությունները:

Եկեղեցին ավելի քան 1700 տարի առաջնորդող ուժ է եղել կայսրություններին, թագավորություններին, տոտալիտար ռեժիմներին դիմակայելու հարցում: Մենք պետք է միասին առաջ շարժվենք, որովհետև միասնության մեջ է ուժը, և միայն միասնության մեջ կարող ենք հուսալ, որ կհաղթահարենք մեր առջև ծառացած մարտահրավերները»,- ասված է Հայկական բարեգործական ընդհանուր միության հայտարարության մեջ:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev