Իրանի և Սաուդյան Արաբիայի մերձեցումը փոփոխում է ռազմավարական հավասարակշռությունը. Հենրի Քիսինջեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի մերձեցումը փոխում է ռազմավարական հավասարակշռությունը։ Այս մասին տեղեկացնում է «The Washington Post» պարբերականը։
Քիսինջերն ընդգծել է՝ Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ պետք է մասնակցի աշխարհակարգի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ այժմ Պեկինն այս ուղղությամբ կարևոր քայլ է կատարել։
Ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ Չինաստանի շնորհիվ հնարավոր դարձավ նախկինում անհաշտ հակառակորդների միջև դիվանագիտական հարաբերությունների վերադարձի մասին համաձայնագիրը։
Ամերիկյան պարբերականի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի համոզմամբ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն այլևս «տարածաշրջանում անփոխարինելի ուժ չէ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով համաձայնություն է ձեռք բերվել։
Add new comment