Submitted by detq-editor on
Թուրքական արտադրության առաջին մարտական ինքնաթիռը պատրաստ է շահագործման

Թուրքական արտադրության առաջին մարտական ինքնաթիռը պատրաստ է շահագործման

Թուրքական արտադրության առաջին մարտական ​​ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղի։

«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հրապարակել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

«Մենք ասել էինք, որ մարտի 18-ին մեր ազգային մարտական ​​ինքնաթիռը դուրս ենք բերելու թռիչքուղի»,- գրել է նա:

Նշենք նաև, որ Թուրքիայում սկսվել է նախընտրական քարոզարշավը, Դեմիրը, իր աջակցությունը հայտնելուվ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հրապարակման մեջ գրել է․ «Մեր նախագահ Էրդողանի ղեկավարությամբ, հուսով եմ, ականատես կլինենք ինքնաթիռի ճախրանքին մեր հայրենիքի երկնքում»։

Add new comment