Submitted by H.Aslanyan on
Ժնև

Ժնևը մերժել է Ադրբեջանի դեմ ներկայացված բանաձևի նախագիծը՝ Արցախի բռնազավթման և քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ

2024 թվականի նոյեմբերի 5-ին Ժնևի կանտոնի խորհրդարանի մի շարք հայամետ պատգամավորների կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի անեքսիա և Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակում» վերնագրով թիվ 24.321 որոշման նախագիծը 2025 թվականի օգոստոսի 11-ին մերժվեց Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։

Ըստ «Դետքի»՝ այս մասին APA-ին հայտնել են դեսպանատնից։

Նշվում է, որ բացի դրանից՝ օրակարգից հանվել է նաև խորհրդարանական հանձնաժողովի անդամ Կառլո Սոմարուգայի առաջարկած նոր բանաձևի նախագիծը, որը վերաբերում է բացառապես գերիներին և հայկական մշակութային ժառանգության պահպանմանը. նախագիծը մերժվել է 5 «դեմ», 4 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։

Ըստ APA-ի՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ խորհրդարանի նախաձեռնությունը միակողմանի է և պարունակում է պահանջներ բացառապես ադրբեջանական կողմին, և այս մոտեցման կապակցությամբ բողոք է արտահայտվել։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev