Կիմ Չեն Ընը հետևել է երկու նոր զենիթահրթիռային համակարգերի փորձարկմանը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է երկու նոր զենիթահրթիռային համակարգերի փորձարկմանը, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
«Փորձարկումները ցույց են տվել, որ նոր զենիթահրթիռային համակարգերը գերազանց մարտական հնարավորություններ ունեն տարբեր օդային թիրախների, ինչպիսիք են գրոհային անօդաչու թռչող սարքերին և թևավոր հրթիռներին, հակազդելու համար»,- հաղորդում է գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ փորձարկումները ցույց են տվել, որ հրթիռների տեխնոլոգիական առանձնահատկությունները թույլ են տալիս հաջողությամբ պայքարել օդային թիրախների դեմ: Կիմ Չեն Ընը կարևոր խնդիրներ է դրել պաշտպանական արդյունաբերության հետ կապված հետազոտություններով զբաղվող գիտնականների առջև:
Add new comment