Submitted by H.Aslanyan on
ՊՆ

«Բաղրամյան» զորավարժադաշտում դիպուկահարների հրաձգարանային ուսումնական համալիրը նվիրեցին ՊՆ-ին

ՀՀ կառավարությունը որոշեց որպես նվիրատվություն ընդունել «Ռոյալսիս Էնջիներինգ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ պաշտ­պանության նախարարության «Բաղրամյան» զորավարժադաշտում տեղադրված դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիրը և այն ամրացնել ՊՆ-ին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերության կողմից 2020-2022 թվականների ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժադաշտում, նախարարության համաձայնությամբ, իր միջոցների հաշվի տեղադրել է դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիր: Համալիրը 2022 թվականից հաջողությամբ շահագործվում է համապատասխան զորամասում:

Ընկերությունն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախա­րա­րությանը նվիրել ընկերության կողմից զորավարժադաշտում տեղադրված համալիրը՝ ընդհանուր 290 մլն 96 հազար դրամ արժեքով: ՀՀ պաշտպանության նախա­րա­րությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը:

Add new comment