«Բաղրամյան» զորավարժադաշտում դիպուկահարների հրաձգարանային ուսումնական համալիրը նվիրեցին ՊՆ-ին
ՀՀ կառավարությունը որոշեց որպես նվիրատվություն ընդունել «Ռոյալսիս Էնջիներինգ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժադաշտում տեղադրված դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիրը և այն ամրացնել ՊՆ-ին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերության կողմից 2020-2022 թվականների ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժադաշտում, նախարարության համաձայնությամբ, իր միջոցների հաշվի տեղադրել է դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիր: Համալիրը 2022 թվականից հաջողությամբ շահագործվում է համապատասխան զորամասում:
Ընկերությունն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել ընկերության կողմից զորավարժադաշտում տեղադրված համալիրը՝ ընդհանուր 290 մլն 96 հազար դրամ արժեքով: ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը:
Ավելացնել նոր մեկնաբանություն