MILKED էլեկտրոնային աջակցության համակարգ. թուրքական արտադրության առաջատարը
Ռադիոլեկտրոնային պատերազմի և աջակցության համակարգերը ժամանակակից բանակների անբաժանելի մասն են կազմում: Թուրքիայում մշակված MILKED էլեկտրոնային աջակցության համակարգը (ԷԱՀ) այս ոլորտի առաջատար տեղական տեխնոլոգիաներից մեկն է:
Ռադիոէլեկտրոնային աջակցության համակարգերը կարող են հայտնաբերել, վերլուծել և դասակարգել ռադարներից, կապի համակարգերից և այլ էլեկտրոնային սարքերից ստացված ազդանշանները: Դրանց նպատակն է մշակել սեփական պաշտպանության և հարձակման ռազմավարություններ՝ վերահսկելով թշնամու ռադիոէլեկտրոնային ակտիվությունը:
Այս համակարգերի հիմնական գործառույթներն են.
Թշնամու ռադարային և կապի ազդանշանների հայտնաբերում,
Ազդանշանների դասակարգում և վերլուծություն,
Սպառնալիքի մակարդակի որոշում,
Սեփական համակարգերի պաշտպանություն և օպտիմալացում։
MILKED նախագիծը մեկնարկել է 2000-ականների վերջին՝ Թուրքիայի ռադիոէլեկտրոնային պատերազմի կարողությունները բարելավելու համար:
Թշնամու ռադիոէլեկտրոնային ազդանշանները հայտնաբերելու և վերլուծելու դրա կարողությունը զգալի առավելություն է տալիս ժամանակակից պատերազմում ռազմավարական գերազանցության հասնելու համար:
Թարգմանությունը Armiya.az-ից՝ «Դետքի»
Add new comment