Submitted by H.Aslanyan on
թուքրրե

Գործնականում բացառում եմ, որ Փաշինյանի ու Ալիևի խոսակցությունը կարող էր լինել խաղաղության մասին. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի զրույցը ներկայացվում է հանդիպում, ընդ որում այնպիսի պաշտոնական հաղորդագրությամբ, որը համարժեք է իսկապես երկկողմ կամ բազմակողմ հանդիպումներին: Մինչդեռ, ակնհայտ է՝ թե հանդիպման «միջավայրից», թե՞ «մասնակիցների» վարքագծային «անտուրաժից», որ տեղի ունեցածն ընդամենը զրույց է սուրճի սեղանի շուրջ, պարզապես առանց սուրճի:

Այլ կերպ ասած, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիեւին դարձյալ առաջարկել է «սուրճ խմել», ինչպես Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության նախորդ՝ ալբանական գագաթնաժողովի շրջանակում, որ տեղի ունեցավ հունիսի սկզբին Տիրանայում:

Խմել են սուրճ, թե ո՞չ, չգիտեմ, բայց հատկանշական է մի բան, որ Կոպենհագենում զրույցից առաջ ադրբեջանական կողմը փաստորեն իր ոչ պաշտոնական խոսափողերից մեկի՝ նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովի  շուրթերով բարբառեց, թե Մոսկվայում Պուտինը Փաշինյանին արգելել է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերած պայմանավորվածությունները:

Ընդ որում, Զուֆուգարովի այդ հարցազրույցի ֆոնին թերեւս ուշադրության է արժանի այն, որ դրանից մի քանի ժամ անց՝ Զուլֆուգարովի հարցազրույցի հանրայնացումից մի քանի ժամ անց, Հայաստանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանը ներկայացել էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված թղթով, որը ցուցադրում էր ամբիոնից՝ իր, Ալիեւի եւ Թրամպի ստորագրությամբ:

Նիկոլ Փաշինյանն իհարկե դա անում էր այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի թեմայի վերաբերյալ հարցուպատասխանի համատեքստում, սակայն խորհրդարանի ամբիոնից ստորագրված թուղթը ցույց տալը իհարկե անկասկած մտածված, ծրագրված ժեստ էր, անկախ, թե ինչ համատեքստում է արվել դա: Առավել եւս, որ Փաշինյանը այդպիսով փաստացի արձանագրում էր, որ Ալիեւն է խախտողը, երբ խոսում է «զանգեզուրյան միջանցքի» մասին:

Այդ համատեքստում, ի՞նչ են խոսել նրանք Կոպենհագենում՝ «սուրճի սեղանի» շուրջ, կարող ենք իհարկե միայն ենթադրել: Գործնականում բացառում եմ, որ այդ խոսակցությունը կարող էր լինել խաղաղության մասին:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev