Վրաստանում հինգ ընդդիմադիր գործիչներ մեղադրվում են պետական հեղաշրջման կոչ անելու համար
Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել հինգ ընդդիմադիր գործիչների՝ հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը պետական հեղաշրջման և կառավարությունը տապալելու կոչերի համար, ասվում է դատախազության հայտարարության մեջ։
«Մեղադրանք է առաջադրվել Պաատա Բուրչուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին»,- ճեպազրույցում ասել է դատախազության ներկայացուցիչ Դավիթ Գումբերիձեն։
Նրա խոսքով՝ մեղադրանքները վերաբերում են պետական իշխանությունը տապալելու կոչերին, ինչպես նաև խմբակային բռնություն կազմակերպելուն, ղեկավարելուն և դրան մասնակցելուն։
Add new comment