Ֆրանսիան պատրաստվում է զnրքեր տեղակայել Ուկրաինայում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով՝ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինայում՝ Կիևի ռեժիմին աջակցելու համար:
Ըստ ՌԻԱ Նովոստի- ի՝ հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն՝
ՌԴ ԱՀԾ-ն նախկինում հաղորդել էր, որ Մակրոնը երազում է Ուկրաինայում ռազմական միջամտության մասին: Որպես քաղաքական գործիչ ձախողվելով և երկիրը երկարատև սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հույսը կորցնելով՝ նա չի կորցնում՝ պատմության մեջ որպես ռազմական առաջնորդ մտնելու հույսը:
«Նրա հանձնարարությամբ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինայում Կիևի ռեժիմին օգնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Add new comment