ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում են ստանալու

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում են ստանալու

Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները կդադարեն», և դրա հետ կապված  հարցերը կառուցողական լուծում կստանան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հուսով ենք, որ վնասակար քննարկումները «ով, որտեղից է գալիս» թեմայով կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ համագործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, կլուծվեն  կառուցողական ու փոխաշահավետ ձևով»,- RTVI-ի հետ հարցազրույցում ասել է փոխնախարարը։

Նա նշել է, որ հայկական կողմի բոլոր մտահոգությունները քննարկվում են ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող փոխգործակցության ձևաչափերի շրջանակում՝ սկսած Մշտական ​​խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը ՀԱՊԿ բարձրագույն մարմինն է։

ՌԴ ԱԳ փոխնախարարն ասել է, որ վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագրերը, ինչպես նաև օգնության այլ միջոցները՝ ամրագրված  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծում՝ Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասով․ «Մեծ մասամբ Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ետ մղելու ՀԱՊԿ կարողությունները զարգացնելու համար: Կցանկանայի ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ երկրների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»։

 

Add new comment