Submitted by detq-editor on
jfkflf

Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման, ինչպես նաև հայ բնակիչների «վերաինտեգրման հարցում». Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Բայրամովը հանդես է եկել հայտարարություններով, որտեղ Հայաստանին որպես ագրեսոր պետություն է ներկայացրել․

  • Հայաստանը վերջին շաբաթներին շարունակել է իր ագրեսիվ հռետորաբանությունն ու գործունեությունը։ Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև հայ բնակիչների «վերաինտեգրման հարցում»։
  • Հայաստանը փորձում է բանակցությունների տպավորություն ստեղծել՝ իր պարտավորություններից խուսափելու համար:

Այսպիսով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնել՝ ցույց տալու, իբրև թե Հայաստանն է տարածաշրջանում անկայունություն ստեղծում:

Add new comment