Եվս մեկ բարեփոխում պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին: Կառավարությունը հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:  Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մանրամասնելով.  Օրենքի նախագծով առաջարկվում է՝  «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ

Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին. Պապիկյանը մանրամասնել է

Եվս մեկ բարեփոխում պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին: Կառավարությունը հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մանրամասնելով.

Օրենքի նախագծով առաջարկվում է՝

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։

ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին ատեստավորված համարել ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Նշված վերջին երկու դեպքերում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն (2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ):

Փոփոխել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։

Add new comment