Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին. Պապիկյանը մանրամասնել է
Եվս մեկ բարեփոխում պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին: Կառավարությունը հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մանրամասնելով.
Օրենքի նախագծով առաջարկվում է՝
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։
ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին ատեստավորված համարել ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Նշված վերջին երկու դեպքերում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն (2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ):
Փոփոխել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն